Wednesday, 24 04 2024
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին

Համահայկական միությունն ադրբեջանցի պատգամավորին խորհուրդ է տալիս վերընթերցել տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների պատմությունը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, նախագահին առընթեր համաներման հարցերով հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը ամբարտավան և ագրեսիվ հայտարարություն է արել։ Նրա արտահայտած մեկ նախադասությունը խտացնում է այն բոլոր նկրտումները, որոնք Ադրբեջանն ունի Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն:

«Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, նախագահին առընթեր համաներման հարցերով հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը ամբարտավան և ագրեսիվ հայտարարություն է արել։ Անդրադառնալով Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլի Մարագոսի՝ փետրվարի 12-ի հարցազրույցի ժամանակ արված դիտարկմանը Հայաստանի համար Սյունիքի կարևորության մասին, Օրուջը հարց է բարձրացրել, թե «երբ է մեր երկիրը հայտարարել, որ պատերազմով է վերցնելու այդ տարածքները»։ Երկրի պաշտոնական հայտարարության փոխարեն Օրուջը ցուցել է միջազգային հանրությանը չմոռանալ, «որ ադրբեջանցիները, ովքեր այդ հողերի պատմական տերն են, կբացեն Զանգեզուրի ճանապարհը»։

Զահիդ Օրուջի արտահայտած այդ մեկ նախադասությունը խտացնում է այն բոլոր նկրտումները, որոնք Ադրբեջանն ունի Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ Թվում է, թե հակիրճ մեկնաբանություններում ադրբեջանցիներն այլևս դժվարանում են թաքցնել մեծ ծավալապաշտությունը։ Պատմական իրողությունների կեղծումն ու դրանց քաղաքականացումը Ադրբեջանի համար վերածվել է ագրեսիվ գործողությունների արդարացման միջոցի։ Արդոք Օրուջը ռազմական ագրեսիայի քարոզ չի իրականացնում։ Նրա խոսքում հիշատակված «ադրբեջանցիները», ի դեմս որոնց այս համատեքստում հասկացվում է հասարակ բնակչությունը, ինչպե՞ս պիտի բացեն «Զանգեզուրի ճանապարհը»։ Հավանաբար ճիշտ այնպես, ինչպես իրականացվեց պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայաթափումը, ճիշտ այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղում ստեղծվեց հումանիտար աղետ, ճիշտ այնպես, ինչպես հաշված օրերի ընթացքում իրականացվեց էթնիկ զտում և բռնի տեղահանում։ Իսկ հանուն արդարության՝ չի՞ ցանկանում արդյոք Օրուջը նշել, թե ովքեր են Լեռնային Ղարաբաղի պատմական տերերը, չի ցանկանում վերհիշել, որ միայն 18-րդ դարում են ոտք դրել Լեռնային Ղարաբաղի տարածք, որտեղ հազարամյակներ շարունակ իր էթնոմշակութային միջավայրն էր ստեղծել հայ ժողովուրդը։

Հետևապես՝ կարիք է առաջանում Օրուջին խորհուրդ տալու վերընթերցել տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների պատմությունը՝ երկրամասում պատմական տերերի ու եկվորների մասին թյուրըմբռնումները շտկելու նպատակով»,- ասված է Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում