Thursday, 25 04 2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Հանու՞ն, թե՞ ընդդեմ Ռուսաստանի

Հարցին՝ նման բան նկատե՞լ է, որ ՌԴ-ն Փաշինյանի դեմ Հայաստանում իշխանափոխություն հովանավորի, պաշտպանության նախկին փոխանախարար Արտակ Զաքարյանը պատասխանել է, որ կարող է ենթադրությունների հիման վրա եզրահանգում անել, որ Ռուսաստանը «եւս նպաստել է Նիկոլին իշխանության բերելուն եւ պահելուն»: Բայց նա որեւէ փաստ չունի, որպեսզի ասի, որ Ռուսաստանն օգնել է  ընդդիմությանը կամ ընդդիմադիր որեւէ ուժի, կամ «թեկուզ նման առաջարկ արել է՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու»:

Մայակովսկու օրինակին հետեւելով՝ մենք ասում ենք Ռուսաստան, հասկանում ենք Պուտին,- եւ կստացվի, որ պաշտոպանության նախկին փոխանախարար, ընդդիմադիր ՀՀԿ-ի առանցքային դեմքերից Ատակ Զաքարյանը պարզապես ասում է, որ Փաշինյանին իշխանության բերելուն եւ պահելուն նպաստել է նաեւ Վլադիմիր Պուտինը: Երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ  Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ վարչապետի պաշտոնին չի հավակնել, այդ քայլին գնացել է, որպեսզի կանխի Հայաստանին եւ հայ ժողովրդին սպառնացող աղետը: Արտակ Զաքարյանի՝ ենթադրությունների վրա կառուցված եզրահանգումից, այսպիսով, հետեւում է, որ 2018թ. Սերժ Սարգսյանը Հայաստանին եւ հայ ժողովրդին սպառնացող աղետը կանխելու հարցում աջակցություն չի ունեցել նաեւ Ռուսաստանից, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից:

Վերջին օրերին ինստիտուցիոնալ ընդդիմությանը մոտ շրջանակներից տեղեկատվություն է տարածվել, որ քառասունչորսօրյա պատերազմից մոտ մեկ ամիս առաջ Հայաստանն ստացել է իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելու, այդ առթիվ ռուսական լրացուցիչ զորքեր մտցնելու գրավոր առաջարկություն, բայց մերժել է: Հայաստանին եւ հայ ժողովրդին սպառնացող աղետը կանխելու նպատակ չունեցող Ռուսաստանն ինչու՞ պիտի Հայաստան լրացուցիչ զորքեր մտցնելու եւ պատերազմն այդպիսով կանխելու նպատակ ունենար, եթե կարող էր գոնե չնպաստել, որ 2018թ. ապրիլին Սերժ Սարգսյանը «մերժվի»:

Ընդդիմադիր գործիչ լինելով՝ Արտակ Զաքարյանը կարող է իրեն  «շռայլություն» թույլ տալ, բայց կոնկրետ իրավիճակում, երբ քաղաքական եւ փորձագիտական հանրության մի շատ զգալի հատված Նիկոլ Փաշինյանին սուր քննադատում է ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները «վերջնականապես փչացնելու» մեջ՝ պաշտպանության նախկին փոխնախարարի, ՀՀԿ առանցքային գործիչների մեկի եզրահանգումը, որ նաեւ Ռուսաստանն է նպաստել Փաշինյանի իշխանության գալուն եւ մնալուն, բոլորովին այլ իմաստ է ստանում: Թե ինչու՞ է Արտակ Զաքարյանը նման  ներշնչում անում հանրությանը՝ ինտրիգը, կարծես, դրանում է:

Որովհետեւ ասել, որ Ռուսաստանն առնվազն չի խոչընդոտել Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխին աղետ հասունանալուն, չի աջակցել աղետը կանխելու վճռականությամբ վարչապետի պաշտոն ստանձնած Սերժ Սարգսյանին, բայց եւ պնդել, որ Հայաստանի փրկությունը ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ նույն անվտանգային միջավայրում մնալն է՝ ոչ մի բացատրություն չունի: Եթե չասվի, որ դրանով կողմնորոշում վերանայելու, անվտանգության միջավայրը դիվերսիֆիկացնելու մասին Նիկոլ Փաշինյանի խոսույթը  արդարացի եւ պահանջված է ընկալվում: Այդու՝ Արտակ Զաքարյանի եզրահանգումը հանու՞ն, թե՞ ընդդեմ Ռուսաստանի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում