Wednesday, 17 04 2024
Ուղիղ․ Հարգանքի տուրք Կարեն Դեմիրճյանի հիշատակին՝ նրա ծննդյան օրվա առիթով
Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում է
Խանութի հետնամասում կրակել է 47-ամյա արարատցու ոտքերին
ՊՆ նախկին վարչական շենքը պայթեցվեց
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է Հայաստանին զինելու մեջ
Ուղիղ․ Վահան Քերոբյանի քրեական գործի ընթացքից մանրամասներ է ներկայացնում նրա փաստաբանը
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մսուր-մանկապարտեզի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Փարիզը «սեղմում է» Ալիեւին
Վրաստանի նախագահը դիմել է Մակրոնին ու Միշելին
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ
10:45
Նավթի գները նվազել են- 16-04-24
Ուղիղ․ Պայթեցնում են ՊՆ նախկին վարչական շենքը
10:15
Rheinmetall-ը Լիտվայում սպառազինության գործարան կկառուցի
Լուերի առավոտյան թողարկում 10։00
Զբոսայգիների հիմնանորոգում՝ Նոր Նորք վաչական շրջանում
Եթե այս օրենքն անցավ Վրաստանում, հաջորդը լինելու է Հայաստանը
Քննարկվել է ֆրանսիական մոդելի օրինակով ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցը
Նման խուլիգանական պահվածքը հստակ հասցեատեր ունի և պատվիրատու
Տեղումներ չեն սպասվում
Պարոն Փաշինյան, տեղն է Ձեզ էլ, մեզ էլ, որ այս օրն ենք ընկել
«Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. «Ժողովուրդ»
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար. «Հրապարակ»
Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն. «Հրապարակ»

Օսկանյանի տասը տոկոսի հավանականությունը եւ արցախցիների հարյուր տոկոսյա «ոչը»

Պատահական զուգադիպությու՞ն է, թե՞՝ տեղեկատվա-քարոզչական սինխրոնի քողարկված դրսեւորում, բայց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Ազատություն» ռադիոկայանին եւ արցախցի հրապարակախոս Վարդգես Օվյանի «Հրապարակ» թերթին հարցազրույցը հանրայնացվել է նույն օրը: Ի դեպ, նույն օրը նաեւ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն է մամուլի հետ շփվել եւ ասել, որ Արցախի հարցի «կափարիչը չպետք է փակել, հարկավոր է լուծումներ գտնել»: Թե ումից եւ ինչ լուծումներ է ակնկալում Արցախի պետականության «դագաղին վերջին մեխը խփած»  Սամվել Շահրամանյանը՝ երեւի հաջորդիվ ինքը կասի:

Կոնկրետ իրավիճակում խիստ ուշագրավ է, որ եթե նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԼՂ հայ բնակչության հավաքական վերադարձի գոնե «տաասը տոկոսի հավանականություն» է տեսնում եւ համարում, որ հանուն դրա իրացման չի կարելի լռել, ապա ստեփանակերտցի հրապարակախոս Վարդգես Օվյանը համոզված է, որ «թուրքը գրաված եւ ոչ մի կտոր հող չի վերադարձրել» եւ արդարացված է համարում դիմումը, որով, ինչպես ինքն է ասում՝ երեք հարյուր բռնատեղահանված արցախցի միջազգային հանրությունից պահանջում է յուրաքանչյուր բռնատեղահանվածի համար բռնագանձել մեկ միլիոն դոլար, որպեսզի «արցախցիներն այլ երկրում նոր կյանք սկսեն»:

Վարդան Օսկանյանը գլխավորում է մի հանձնաժողով, որ միջազգային երաշխիքներով ԼՂ հայ բնակչության հավաքական վերադարձի եւ երաշխիքների ապահովման հասնելու խնդիր ունի: Այդ լիազորությունը նրան տվել է Արցախի Ազգային ժողովը: Իլհամ Ալիեւից բռնատեղահանված յուրաքանչյուր արցախցու համար մեկ միլիոն դոլար բռնագանձելու նամակ-հանրագրի հեղինակները տեղյակ չե՞ն, որ Արցախի Ազգային ժողովը Վարդան Օսկանյանի գլխավորությամբ հանձնաժողով է ձեւավորել, չգիտե՞ն, որ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում հանդիպումներ են սկսվել, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Քոքսը ծրագրում է Արցախի հարցով խորհրդարանական լսումներ սկսել:

Վարդան Օսկանյանը չգիտի՞, որ ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը խոսել է ԼՂ հայ բնակչության վերադարձի մասին՝ համարելով, որ ռուս խաղաղապահները դրա «երաշխիք կարող են լինել»: Ոչ ոք չի՞ լսել, որ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի «կողասրահներում» Իլհամ Ալիեւը ԵԱՀ գործող նախագահի եւ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Մինկսի խումը եւ ԼՂ հարցով մյուս ինստիտուտները լուծարելու «անհրաժեշտության» հարցը: Ասել, թե այդ մարդի մամուլ չեն կարդում կամ Արցախի հարցի հանդեպ անտարբեր են՝ ճիշտ չէր լինի: Ճիշտ չէր լինչ նաեւ չնկատել, որ եւ Վարդան Օսկանյանը, եւ բռնատեղահանվածներից յուրաքանչյուրի օգտին մեկ միլիոն դոլար բռնագանձելու գաղափարի հեղինակները Հայաստանի գործող իշխանության հետ ոչ մի հույս չեն կապում:

Արտերկրում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով մեկ միլիոն դոլար «նախնական կապիտալով նոր կյանք սկսելու» գաղափարի հեղինակներին կարելի է ռոմանտիկ անվանել: Բայց Վարդան Օսկանյանը տասը տարի Հայաստանի արտաքին գործերի նախարար է պաշտոնավարել, մինչ այդ ադրբեջանական կողմի հետ բանակցություններում «առաջին ձեռքի» վիզավի է եղել եւ գերազնաց գիտի, որ ԼՂ հայ բնակչության վերադարձի իրավունքը նախ պետք է Բաքվի հետ քննարկվի, համաձայնեցվի: Միայն այդ դեպքում է, որ միջազգային հանրությունը որեւէ երաշխիք կտա կամ երաշխավոր կլինի: Այլ տարբերակ գոյություն չունի:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկում էին ԼՂ կարգավիճակը որոշակել բնակչության ազատ կամարտահայտությամբ, բայց Ադրբեջանը դա չընդունեց: Ընդ որում, բանակցային գործընթացում արմատական խզում տեղի ունեցավ, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո օրակարգ բերեց «երեք սկզբունքները եւ վեց տարրերը» միանշանակ մեկնաբանելու պահանջ, ինչն, անշուշտ, դիվանագիատական վրիպում եւ միջնորդների հասցեին բացահայտ քամահրանք էր:

Վարդան Օսկանյանի հանձնախմի կան հանձնաժողովի առաջին անելիքն, ըստ այդմ, ԼՂ-ից բռնատեղահանված բնակչության գերիշխող դիրքորոշման ճշտորոշումն է. եթե մարդիկ հարյուր տոկոսով մերժում են առանց կարգավիճակի որոշարկման վերադարձի հնարավորությունը, ապա ի՞նչ խնդիր է լուծում Օսկանյանը: Մի՞թե նա հավատում է, որ միջազգային հանրությունը ճանաչելու է ԼՂ անկախությունը: Իսկ եթե արցախցիները հաշտվել են մտքի հետ, որ «Հայաստանը հայրենիք չէ, իսկ լավ կյանք կարելի է ստեղծել նաեւ այլուր»՝ ինչպես Վարդգես Օվյանն է ասում, ապա Արցախի Ազգային ժողովն ի՞նչ «գաղտնի քննարկումների մեջ է»: Չէ՞ որ ասված է՝ ձայն բազմաց՝ ձայն Աստծո:

Հայաստանին ծանրաբեռնելու ի՞նչ իմաստ կա, եթե ԼՂ վերադարձի հավանականությունը տասը, իսկ առանց կարգավիճակի հստակեցման վերադարձի մերժումը հարյուր տոկոսյա է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում