Wednesday, 24 04 2024
16:40
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Զելենսկիի «հայտնությունը»

Թելեգրամ-ալիքներից մեկի տեղեկացվածությամբ՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկին մոտ ժամանակներս կայցելի Հայաստան: Այլ աղբյուրներ հայտնում են, որ այցը տարածաշրջանային է, Ուկրաինայի նախագահը կլինի նաեւ Բաքվում: Փորձագիտական եւ քաղաքական որոշակի շրջանակների արձագանքը գերազանցապես բացասական է, իսկ սոցիալան մեդիայի օգտատերից շատերը պարզապես աղետ են գուժում՝ նկատի ունենալով Ռուսաստանի կանխատեսելի արձագանքը:

Կայցելի՞ Զելենսկին Երեւան եւ Բաքու՝ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներն առայժմ ոչ հաստատում են, ոչ՝ հերքում: Հայտնի է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի «կողասրահներում» կայացել է Զելենսկի-Ալիեւ հանդիպում, որի մասին տեղեկատվությունը չափազանց սուղ է: Երեկ Բաքվից Ուկրաինա է առաքվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակ: Ադրբեջանն Ուկրաինային նաեւ ականազերծող տեխնիկա է հատկացրել, ինչպես նաեւ էլեկտրասնուցման ենթակառուցվածքների վերականգնման սարքավորումներ:

Մյունխենի անվտանգության խորհրդաժողովից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Հայաստանն Ռուսաստանի դաշնակիցը չէ, բայց ավելի կարեւոր է, որ նա ռուս-ուկրաինական պատերազմը գնահատում է  որպես Ալմաթիի հռչակագրի խախտում: Իրավական առումով այդպես է, որովհետեւ պատերազմն ընթանքում Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքում, խախտված են այն սահմանները, որ Ռուսաստանը պարտավոր է հարգել:

Ուկրաինայի նախագահն, անշուշտ, ինքն ունի արտաքին աջակցության խիստ կարիք, բայց նրա քաղաքական ուղերձը կարող է օգտակար լինել: Զելենսկին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովից հետո վերստին պնդել է, որ Ռուսաստանի պայմաններով բանակցություններ չեն լինելու: Իսկ Ռուսաստանի պայմանները հայտնի են եւ իրավա-քաղաքական իմաստով հանգում են նրան, որ ներկայիս Ուկրաինան ամենեւին էլ Ուկրաինական ԽՍՀ-ը չէ: Հայաստանի վերաբերյալ գրեթե նույնն է ասում Իլհամ Ալիեւը:

Եթե Զելենսկին այցելի Երեւան եւ Բաքու, ապա կհայտարարի՞, որ հայ-ադրբեջանական կարգավորման հիմք պետք է հանդիսանա ԱՊՀ կազմավորման պայմանագիրը կամ Ալմաթիի հռչակագիրը: Ղրիմի եւ Դոնբասի ռուս կամ ռուսախոս բնակչության ինքնորոշման հարցում Ուկրաինան եւ Ադրբեջանը, բնականաբար, դաշնակիցներ են: ՀԽՍՀ-ից եւ Ուկրաինական ԽՍՀ-ից ժառանգած տարածքների պահպանման առումով Հայաստանը եւ Ուկրաինան կարո՞ղ են եթե ոչ դաշնակիցներ, ապա գոնե իրավա-քաղաքական նույն պլատֆորմի կողմեր լինել: Խնդիրն այս դեպքում Զելենսկիի անձը կամ նրա քաղաքական ռենոմեն չէ, այլ՝ թե որքանո՞վ է ամուր  Կիեւի հաստատակամությունը:

Ըստ երեւույթին, Ուկրաինայի նախագահի հարավկովկասյան հնարավոր «հայտնությունն» անձնական նախաձեռնություն չէ կամ միայն անձնական չէ: Արդյոք նա Ալիեւին բանակցությունների արեւմտյան հարթակ վերադառնալու հորդոր ունի՞: Արեւմուտքում համարում են, որ Ալիեւը ռուսական գործոնի՞ է վերածվել կամ Հայաստանի նկատմամբ նրա ագրեսիվ քաղաքականությունը նպաստում է հետխորհրդային տարածքն «ինտեգրելու» Մոսկվայի աշխարհաքաղաքական նախագծի՞ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում