Wednesday, 24 04 2024
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը

Ո՞վ է ռեգիոնալ «ղազավաթ հռչակելու». Հայաստանը մտնու՞մ է այդ դիմակայության մեջ

Երդմնակալության ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արտաքին քաղաքական առաջնահերթություն հռչակեց «իսլամաֆոբիայի եւ նորգաղութականության պայքարի առաջին շարքերում կանգնելու» նպատակադրվածությունը: Փետրվարի 15-ին Ֆրանսիայի անդրծովյան տարածք Նոր Կալեդոնիայում բողոքի սակավամարդ ակցիա է կազմակերպվել, որի ժամանակ «բարձրացվել է նաեւ Ադրբեջանի դրոշը»: Ճիշտ է, տարածված լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի դրոշն ինչ-որ մեկը պարզապես ամրակցել է «երթի մասնակից» կիսաբեռնատար ավտոմեքենայի թափքակողին, բայց քարոզչության դեպքում դա «մանրուք է»:

Ռուսաստանյան ,,Նեզավիսիմայա գազետա,,-ն՝ հղելով եգիպտական աղբյուրներին, գրում է, որ Ստամբուլում ,,Մուսուլման եղբայրների,, կազմակերպության ավելի քան «հիսուն անդամներ զրկվել են Թուրքիայի քաղաքացիությունից եւ այդ երկրում կեցության իրավունքի վկայականից»: Հատուկ գործողություն իրականացրել են Թուրքիայի միգրացիոն ծառայությունները, բայց հիմնավորումը ոչ թե փաստաթղթերի անօրինականությունն է, այլ՝ «դրանց ձեռքբերման գործընթացում թույլ տրված ընթացակարգային խախտումները»:

Հրապարակման աղբյուրների կարծիքով՝ «հանուն Արեւմուտքի հետ հարաբերությունների սերտացման՝ Էրդողանը դավաճանում է «Մուսուլման եղբայրներին» եւ հրաժարվում Մերձավոր Արեւելքում իսլամական համերաշխությունը գլխավորելու իր հավակնոտ քաղաքականությունից»: Որքանո՞վ է այդ գնահատականը հավաստի կամ արդյոք դա Արեւմուտքին հղած թուրքական «առեւտրա-գործարքային ազդակ» չէ՝ փորձառու եւ իրազեկված արեւելա-թուրքագիտական շրջանակների ուսումնասիրության թեմա է:

Պետք է, թերեւս, արձանագրել, որ Մյունխենի անվտանգության համաժողովին Թուրքիայի նախագահի բացակայությունը պայմանավորված էր «աշխարհաքաղաքական ընտրության պաուզայով»: Բաքվի մամուլը գրեց, որ Մյունխենից Իլհամ Ալիեւը մեկնել է Անկարա, որպեսզի Թուրքիայի նախագահին «ներկայացնի անդրկուլիսային քննարկումները»: Մինչ այդ միջազգային մամուլը գրեթե «սենսացիոն» էր գնահատել Թուրքիայի նախագահի Եգիպտոս այցը: Տեղեկություն կա, որ առաջիկա ապրիլին-մայիսին Թուրքիա կայցելի Եգիպտոսի նախագահը:

Ստամբուլում «Մուսուլման եղբայրների» դեմ սահմանափակումները «Նեզավիսիմայա գազետա»-ի փորձագետները գնահատում են որպես Եգիպտոսի նախագահի Թուրքիա այցի «նախապատրաստման քայլեր»: «Ինչ էլ որ ասվի՝ փաստ է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական կողմնորոշումը պայմանավորում է Անկարան» -միանշանակորեն գնահատում է ադրբեջանցի քաղաքագետ Ալիզադեն: Որքանո՞վ է  Թուրքիան «հրաժարվել» կամ պատրաստվում է «հրաժարվել» Մերձավոր Արեւելքի իսլամական ինքնության պաշտպանի դերակատարումից:

Եթե Էրդողանն իրականում «դավաճանում է մուսուլման եղբայրներին» եւ նրանց դեմ սահմանափակումներ  է կիրառում, ապա Ալիեւն ինչու՞ «իսլամաֆոբիայի դեմ պայքարի» առաջամարտիկի պատասխանատվություն է ստանձնում: Ադրբեջանի միջազգային ճանաչման բնութագիրը հայտնի է՝ «հիմնականում շիադավան, բայց աշխարհիկ պետություն»: Քառասունչորսօրյա, բայց մանավանդ անցյալ սեպտեմբերի ահաբեկչական պատերազմից հետո ձեւավորված ստատուս-քվոն միջազգայնորեն լեգիտիմացնելու իրավական հիմքեր Ալիեւ չունի:

«Ղազավաթի» կամ «իսլամական սրբազան պատերազմի» առաջնորդության նրա հայտն, անկասկած, Ադրբեջանի ռեսուրսներին համարժեք չեն: Անհավանական չէ, որ Արեւմուտքի հետ կարգավորման ձգտող Թուրքիան այդ «պահուստային դերակատարությունը» վերապահած լինի Ալիեւին: Իհարկե, չափազանց բարդ խաղ է, բայց մյուս կողմից հնարավոր է  այդ պլատֆորմի գեներացման դիմաց շահել Ռուսաստանի ավելի մեծ բարեհաճությունը՝ վերջինիս մասնակի զիջումների դիմաց: Հարավային Կովկասը, թերեւս, հնարավոր է զերծ պահել փաստացի զինված առճակատումից, բայց քաղաքակրթական դիմակայությունից խուսափել, հավանավար, չափազանց դժվար է: Հայաստանը մտնու՞մ է այդ դիմակայության ռեժիմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում