Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է

Բաքուն վտանգավոր նարատիվ է ներդնում

Բաքվի ռազմական գերատեսչությունն այսօր հաղորդագրություն է տարածել ժամը 05-ի սահմաններում Վերին Շորժայի դիրքերից Քելաբաջարի շրջանի հարակից տեղանքը «գնդակոծելու» մասին եւ ավելացրել, որ «պայմանական սահմանին իրավիճակը չսրելու նկատառումներից ելնելով՝ ադրբեջանական զինված ուժերը պատասխան քայլեր չեն ձեռնարկել»: Ըստ ադրբեջանական կողմի՝ «նման գործողություններ ձեռնարկողները պետք է բացահայտվեն եւ ենթարկվեն պատասխանատվության»:

Տեղեկատվա-քարոզչական սադրանքի թիրախն, իհարկե, Ֆրանսիայի պաշտպանության նախարարի Երեւան այցն է, բայց Բաքուն այդ «պատվավոր առքելությունը» թողել է արտաքին քաղաքական գերատեսչությանը, որի գնահատմամբ՝ ֆրանսիական հեռուստաընկերությանը Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Գերմանիայի կանցլեր Շոլցի միջնորդական ջանքերը ստվերելու փորձ է, ինչը եւս մեկ անգամ ապացացում է Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումը»:

Ներքին Հանդրում սրացման առթիվ Բաքվի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը հայ պայմանագրային դիրքապահներին անվանել էր «վարձկաններ»:

Փորձագիտական մակարդակում գաղափար շրջանառվեց, որ «Երկրապահը պետք է կազմալուծվի եւ զինաթափվի»: Ֆրանսիայի պաշտպանության նախարարի Երեւան այցի օրը ցուցաբերելով կեղծ պացիֆիզմ՝ Ադրբեջանը վերստին ակնարկում է, որ սահմանին հայկական կողմից «կան միասնական հրամանի չենթարկվող զինվորականներ, որ պետք է բացահայտվեն եւ պատասխանատվության ենթարկվեն»:

Մյունխենի անվտանգության համաժողովում, կարելի է ենթադրել, Իլհամ Ալիեւը խոստացել է սահմանային էսկալացիա չհրահրել: Ո՞վ է այդ խոստման երաշխավորը կամ առհասարակ ի՞նչ արժե այն՝ այլ հարց է, բայց Բաքվի ռազմական գերատեսչության այսօր տարածած խարդախամիտ հաղորդագրությունը վկայում է, որ Ալիեւն արդեն իսկ վտանգավոր նարատիվ է ներդնում՝ կոպտորեն միջամտելով Հայաստանի ներքին գործերին: Բաքուն ակնհայտորեն ձգտում է միջազգայնացնել, որ Երեւանը «սահմանային հսկողության կանոնավոր զորամիավորումների խնդիր ունի, ներգրավել է վարձկանների, որոնք միասնական հրամանի չեն ենթարկվում»:

Ի՞նչ է ծրագրվում: Մյունխենի անվտանգության համաժողովից անմիջապես հետո Ադրբեջանում անցկացվել է հատուկ նշանակության զորախմբի հրամանատարա-տակտիկական զորավարժություն, որի իմաստով՝ «բարձրլեռնային բարդ ռելիեֆի եւ խստաշունչ սառնամանիքի պայմաններում ստորաբաժանումը ճեղքում է պայմանական հակառակորդի պաշտպանության գիծը, ոչնչացնում հենակետը եւ քայլեր ձեռնարկում՝ կանխելու օժանդակ ուժերի ներգրավումը»: Իլհամ Ալիեւը Մյունխենում էր, երբ հատուկ նշանակության ստորաբաժանումների տեղակայման վայր այցելեցին ԳՇ պետը եւ ցամաքային զորքերի հրամանատարը, որ մինչ այդ զբաղեցնում էր հատուկ նշանակության զորամիավորման հրամանատարի պաշտոնը:

Հայակական կողմում «միասնական հրամանի չենթարկվող վարձկանների առկայության» քարոզչությունը ոչ այլ ինչ է, քան՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների «լոկալ հակաահաբեկչական գործողությունների» մասին բացահայտ իրազեկում, անոնս: Զուգահեռաբար Բաքուն ԵՄ դիտորդական առաքելությունը հեղինակազրկելու խնդիր է դրել: Պաշտոնական քարոզչությունը ԵՄ դիտորդներին մեղադրում է «հեռադիտակային լրտեսության» մեջ, ինչին, ի դեպ, ձայնակցում է նաեւ ռուսաստանյան կողմը:

Մյունխենում կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու մասին: Ե՞րբ եւ որտե՞ղ կբանակցեն Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը՝ հայտնի չէ, բայց ի՞նչ երաշխիք, որ դա տեղի կունենա: Պետական դեպարտամենտի խոսնակը հերթական անգամ կողմերին կոչ է արել «ուղղակի բանակցությունների միջոցով հաղթահարել մի քանի հարցերում առկա տարաձայնությունները»: Միրզոյան-Բայրամով բանակցություններ ծրագրված էին անցյալ տարեվերջին, բայց Ալիեւը հրաժարվեց արտգործնախարարին Վաշինգտոն գործուղելուց: Փոխարենն անցած օրերին ԱՄՆ-ում է գտնվել Ադրբեջանի էներգետիկայի նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում