Wednesday, 24 04 2024
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը

Ի՞նչ մանդատ է նկատի ունեցել Փաշինյանը մյունխենյան հանդիպմանը

Հայաստանում բավականին մեծ ուշադրության արժանացան Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանին առնչվող իրողությունները, հայ-ադրբեջանական հանդիպումը, նաեւ Հայաստանի վարչապետի, արտգործնախարարի հանդիպումները այլ գործընկերների հետ: Դրանցից մեկը սակայն, որ պարունակում էր բավականին էական հանգամանքներ, արժանացավ զգալիորիոն քիչ ուշադրության: Խոսքը ԵԱՀԿ գործող նախագահի հետ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հանդիպման մասին է, որն ուշադրության է արժանանում մեկ այլ հանդիպման համատեքստում՝ ԵԱՀԿ գործող նախագահի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման:

Ալիեւն ինչպես հայտնի է դիմելով գործող նախագահին ասել էր, որ պետք է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ ղարաբաղյան հարցն ինքն արդեն լուծել է: Ադրբեջանը նոր չէ, որ խոսում է Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին, բայց կարծես թե առաջին անգամ է, որ նախագահի մակարդակով բարձրաձայնում է այն ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը: Դեռեւս 2020 թվականին Բաքվում ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Ալիեւը բավականին ամբարտավան տոնով հայտարարել էր, թե ինքը չի կանչել նրանց, նրանց հետ քննարկելու բան չունի, պարզապես քանի որ եկել են՝ հանդիպում է:

Նրա աայդ ամբարտավանությունը չստացավ համարժեք պատասխան, թեեւ ինչի մասին է խոսքը, եթե համարժեք պատասխան չէր ստանում այն սողացող պատերազմը, որ Ալիեւը սկսել էր դեռեւս 2013-14 թվականներից: Իսկ դրա բուն պատճառն այն է, որ խորանում էր Մինսկի խմբի համանախագահ երկրների միջեւ աշխարհաքաղաքական հակադրությունը, հասունանում էր Մինսկի խմբի համանախագահության ճգնաժամը, ինչից օգտվում էր Ալիեւը: Այժմ նա արդեն բարձրաձայնում է Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին՝ ԵԱՀկ գործող նախագահի հետ հանդիպմանը, ինչը թերեւս նշանակում է, որ Բաքուն լրջորեն ձեռնմուխ է լինելու այդ խնդրի սպասարկմանը: Հակառակ պարագայում, հազիվ թե այդ մակարդակով բարձրաձայնվեր այդ նպատակի մասին:

Այստեղ էական է հարցը, թե արդյո՞ք Ալիեւն ունի Մինսկի խմբի որեւէ համանախագահ երկրի համաձայնությունը: Մյուս հարցն այն է, թե ի՞նչ դիրքորոշում է ունենալու Երեւանը: Եվ այդտեղ ահա ուշադրության է արժանի մի ձեւակերպում, որ առկա է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Հայաստանի վարչապետի հանդիպման պաշտոնական հաղորդագրության մեջ, որ տարածել է Հայաստանի կառավարությունը: «Միաժամանակ, կարևորվել է ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ նպաստելու տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովմանը», նշվում էր հաղորդագրության մեջ: ԵԱՀԿ մանդատին համապատասխան ի՞նչ գործիքակազմի մասին է խոսում Երեւանը: Եթե դա Մինսկի խմբի համանախագահությունն է, ապա ինչու՞ չնշել ուղիղ:

Նշանակու՞մ է դա, որ Երեւանն էլ իր հերթին է ԵԱՀԿ-ին առաջարկում ստեղծել նոր ձեւաչափ՝ Կովկասի անվտանգության հարցերի առնչությամբ: Դա կնշանակի, որ առնվազն անուղղակի կերպով Երեւանը չի փորձում ընդդիմանալ Մինսկի խմբի համանախագահության լուծարման Բաքվի նպատակին: Իհարկե այդ համանախագահությունն այսօր չի աշխատում, եւ մեղմ ասած չի նշմարվում հեռանկար, որ կարող է աշխատել: Բայց, այդտեղ խնդիրը ոչ թե ձեւաչափն է, այլ ԵԱՀԿ-ն եւ միջազգային իրավիճակը ընդհանրապես:

Այսինքն, ԵԱՀԿ-ն ինքը չի աշխատում, հետեւաբար չի կարող աշխատել դրա մանդատով որեւէ ձեւաչափ: Միեւնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի պատմությունը Երեւանի համար պարունակում է բավականին էական բովանդակություն եւ կռվաններ, որոնք պահպանվում են՝ առնվազն քանի դեռ թեկուզ դե յուրե պահպանվում է խումբը: Ըստ այդմ ստացվում է, որ դրա դե յուրե լուծարման հետեւանքով մենք կորցնելու ենք էական կռվաններ, բայց ձեռք չենք բերելու որեւէ էական աշխատանքի ունակ նոր ձեւաչափ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում