Wednesday, 24 04 2024
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը

Ադրբեջանի նոր ներկայացումը սահմանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն որոշել է հերքել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ նա արել էր Ֆրանս 24 ալիքին տված հարցազրույցում, ասելով, որ բարձր է Ադրբեջանի հարձակման հավանականությունը: Ադրբեջանը հայտարարում է, որ չունի որեւէ պատերազմի մտադրություն, իսկ Մյունխենի հանդիպումից հետո այդօրինակ հայտարարությունը «անարգանք» է դիտում այդ հանդիպման միջնորդ Գերմանիայի հանդեպ:

Հարձակման մտադրությունը հերքող Ադրբեջանը սակայն տարածել է իր ռազմական սադրանքների անքակտելի ուղեկից հերթական ապատեղեկատվությունը, թե հայկական ուժերը կրակել են Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկությունը, տարածելով, որ այն չի համապատասխանում իրականությանը: Իսկ ադրբեջանցիները հայտնել էին, թե հայկական ստտորաբաժանումներն իբրեւ թե կրակել էին Քարվաճառի ուղղությամբ, իսկ իրենք չեն պատասխանել, որ չսրեն իրավիճակը:

Ադրբեջանը շարունակում է կիրառել իր քարոզրչական տեխնոլոգիաները, որոնք ինքնին ապացույցն են այն ռիսկերի, որոնց մասին ֆրանսիական ալիքին հայտնել է Հայաստանի վարչապետը: Այն, որ Ադրբեջանը հերքում է էսկալացիայի հավանականությունը, պաըտերազմի մտադրությունը, դա դեռ չի նշանակում ոչինչ, որովհետեւ որեւէ մեկը չի հայտարարում, թե ունի լարվածության կամ պատերազմի հրահրման մտադրություններ:

Անգամ 44-օրյա պատերազմը Ադրբեջանը սկսել է իբրեւ թե հայկական կողմից հարվածների «պատասխանելով», այն դեպքում, երբ չափազանց ակնառու է, որ Բաքուն հետեւողականորեն իրականացրել է կուտակումներ արցախադրբեջանական շփման գծում եւ սառնասրտորեն սկսել համատարած ու զանգվածային գրոհը Արցախի ուղղությամբ: Այժմ Ադրբեջանն ըստ երեւույթին նոր բաղադրիչ է ավելացնում իր ռազմատենչ քարոզչությանը:

Մասնավորապես, Ադրբեջանը սկսում է տեղեկատվական դաշտում ձեւավորել մի պատկեր, թե իբր «ձեռնպահ» է մնում հայկական սադրանքներին պատասխանելուց: Չի բացառվում, որ Բաքուն առաջիկայում «կմատուցի» այդօրինակ այլ «զսպվածության» ներկայացումներ, իբրեւ թե հայկական կողմից խախտումների եւ իր՝ չպատասխանելու մասին, փորձելով ստեղծել «համբերության» տպավորություն, նախապատրաստելով դրա «սպառվելը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում