Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող 3 հայ զինծառայողներին և 5 քաղաքացիական անձանց (մեկ ընտանիքի անդամներ)։
ԿԽՄԿ ներկայացուցիչները հայ գերիներին հանձնել են 4 նամակ ու լուսանկարներ և փոխարենը նրանցից ստացել 6 նամակ՝ ուղղված իրենց հարազատներին։
Հիշեցնենք, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում պահվող հայ գերիներին այցելել էին նաև օգոստոսի կեսին։











































