Wednesday, 24 04 2024
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա

Նիկոլ Փաշինյանի աղմկոտ հայտարարությունները

Հայաստաննի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Franc 24-ին տված հարցազրույցում արել է մի շարք աղմկոտ հայտարարություններ, կապված հայ-ռուսական հարաբերության հետ: Նա մասնավորապես հայտարարել է, որ Հայաստանի օրակարգում չկա ՌԴ ռազմակայանը պահպանելու հարց, Հայաստանը սառեցրել է ՀԱՊԿ անդամությունը, որտեղ գերիշխող է Մոսկվան, Հայաստանը հարցեր ունի իր տարածքում ռուս դասալիքի ապօրինի ձերբակալման առնչությամբ, եւ այլն: Փաշինյանը հայտարարել է, որ այդ հարցերին համարժեք չպատասխանելու պարագայում կլինեն հետեւանքներ: Ի՞նչ հետեւանքներ կլինեն, Փաշինյանը չի մանրամասնում, սակայն հետեւանքների հարցն իսկապես առարկայական է, եւ ոչ միայն Ռուսաստանի համար հետեւանքների, այլ նաեւ՝ Հայաստանի:

Գլխավոր հարցն այն է, թե արեւմտյան գործընկերների հետ հարաբերության խորացման, ընդլայնման ողջունելի եւ կարեւոր քաղաքականության համատեքստում ի՞նչ տեղ եւ «նշանակություն» ունի Ռուսաստանի հետ կոնֆլիկտային հարաբերության «խթանումը»: Այն, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ չունի դաշնակցային քաղաքականություն, մեղմ ասած նորություն չէ եւ այդ՝ այսօր նորաձեւ հանգամանքի շեշտադրումը ինքս, եւ խիստ սահմանափակ թվով այլ մարդիկ ու լրատվամիջոցներ արել են ավելի քան տասը տարի շարունակ, զգուշացնելով այն հետեւանքների մասին, որ ունենալու է հայ-ռուսական հարաբերության շուրջ այսպես ասած անհամարժեք մթնոլորտւ եւ անհամարժեք սպասումները Ռուսաստանից:

Բայց, չունենալ Ռուսաստանից անհամարժեք սպասումմ, բոլորովին չի նշանակում ունենալ Ռուսաստանի հետ կոնֆլիկտ կամ գնալ այդպիսի կոնֆլիկտի: Առնվազն այն պատճառով, որ այդօրինակ կոնֆլիկտից առաջին հերթին օգտվել եւ օգտվում է Ադրբեջանը; Հետեւաբար հարց է առաջանում՝ արեւմտյան գործընկերների հետ հարաբերության ընդլայնման գնալը ենթադրու՞մ է Ռուսաստանի հետ կոնֆլիկտի գնալու պայման: Եթե այո, ապա ավելորդ է խոսել դրա վտանգավորության մասին: Եթե ոչ, ապա հարց է առաջանում, թե ինչու՞ է Երեւանը Արեւմուտքի հետ երկխոսության հարթակում ավելի շատ խոսում Ռուսաստանի դեմ, այլ ոչ թե այդ երկխոսության ընդլայնման առարկայական հնարավորությունների մասին, քանի որ հռչակագրային, ըստ էության բաժակաճառային խոսակցությունները թերեւս բավարար են վաղուց:

Որովհետեւ, երբ հարաբերությունները կառուցվում են լոկ այդպես, ապա ինչ որ պահի սեղաննը շուռ գալուց հետո դրա վրա չի մնում ոչինչ, իսկ տակը լինում է բացարձակապես դատարկ: Այդպես ի դեպ եղել է հայ-ռուսական հարաբերության հետ: Նույն սկզբունքով հարաբերություն կառուցել արեւմտյան գործընկերների հետ, ըստ էության նշանակելու է պտտվել նույն շրջանով, թեկուզ հակառակ ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում