Tuesday, 23 04 2024
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում

Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն ուղերձ է հղել երևանյան ֆորումի մասնակիցներին

2008 թ. նախագահական ընտրությունները գործող իշխանությունների կողմից բացահայտորեն կեղծվեցին: Այդ մասին են վկայում հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, եվրոպական կառույցներ ու ԱՄՆ պետքարտուղարությունը` իրենց զեկույցներում: Անթաքույց ու ցինիկ կեղծարարության դեմ ընբոստացավ հայ ժողովուրդը: Երեւանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում սկսվեցին շուրջօրյա բողոքի ակցիաներ ու նստացույցեր: Կեղծված ընտրություններով իշխանությունը պահելու մարմաջով տարված իշխանությունները` բիրտ ուժի կիռարմամբ ցրեցին տաս օր տեւող խաղաղ հանրահավաքներն ու նստացույցները: Հաջորդ օրը` մարտի 1-ին, չարդարացված ուժի կիրառումից վրդոհված ժողովուրդը կրկին դուրս եկավ հրապարակ: Իշխանություններն այս անգամ խաղաղ ցուցարարների դեմ հանեցին ՀՀ բանակային եւ ոստիկանության զինված ստորաբաժանումներ, արդյունքում տասը մարդ զոհվեց, երկու հարյուրից ավել քաղաքացիներ ստացան տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ, հազարավորները ենթարկվեցին տարաբնույթ հալածանքների կամ ձերբակալվեցին: Հայաստանի բանտերը լցվեցին հարյուրավոր քաղաքական բանտարկյալներով: Այսօր էլ, դեպքերից ավելի քան երկու տարի անց, ձերբակալվածներից 13-ը շարունակում են մնալ բանտերում:
Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն կոչ է անում Եվրոպայի Խորհրդի Ֆորումի մասնակիցներին` հավատարիմ մնալ հռչակած եվրոպական արժեքներին, հանդես գալ ի պաշտպանություն քաղաքական բանտարկյալների, օգտագործել ունեցած բոլոր հնարավորություններն ու լծակները` նրանց շուտափույթ ազատ արձակելու համար:
Հայաստանի քաղաքական բանտարկյալների
եւ հալածյալների պաշտպանության կոմիտե

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում