Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Զեյնալլիի գործը՝ սրացման առի՞թ

Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են «ֆիթնես-մարզիչ» Քյամիլ Զեյնալլիի տեսաուղերձը, որտեղ նա հայտնում է Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում այսօր առավոտյան իրեն ձերբակալելու մասին: Օդնավակայանից  նրան տեղափոխել են ոստիկանության բաժին, որտեղ ասել են, որ ձերբակալվում է Հայաստանում իր դեմ հարուցված քրեական գործի եւ միջազգային հետախուզման մեջ գտնվելու հանգամանքով: «Ես արդեն երրորդ անգամ եմ Ռուսաստանում, բայց ինձ ձերբակալում են հիմա: Ապավինում եմ մեր կառույցների միջամտությանը» – ասել է Զեյնալլին:

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլ-օղլին հայտնել է, որ Զեյնալլիի նկատմամբ Հայաստանը միջազգային հետախուզում է հայտարարել 2023թվականին եւ ավելացրել, որ նա արդեն փաստաբան ունի, հյուպատոսը «գտնվում է նրա մոտ»: Հայտնի է դարձել, որ Զեյնալլիի գործը Դոմոդեդովոյի շրջանի դատախազն արդեն ուղարկել է դատարան: Դատական նիստը նշանակված է վաղը: «Բայց դա չի նշանակում, թե վաղը նրան ինքնաթիռ կնստեցնեն եւ կուղարկեն Հայաստան, դա տեւական գործընթաց է» – ասել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը:

Բաքվի մամուլին հայտնի է դարձել, որ Հայաստանում «ֆիթնես-մարզչի» նկատմամբ քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածներով՝ մարդկության դեմ հանցանք, ռազմական հանցագործություն, ռազմական հանցագործություն՝ պատերազմի արգելված մեթոդների կիրառմամբ, վարձկանների ներգրավում, ագրեսիա: Ըստ տեղեկությունների՝ Զեյնալլին քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում մասնակցել է հայ մարդկանց գլխատման գործողություններին, տեսանկարահանել եւ տարածել:

Քյամիլ Զեյնալլին փաստացի խոստովանել է, որ տեղյակ է եղել միջազգային հետախուզման մեջ գտնվելու մասին, բայց դա չի խանգարել, որ նա առնվազն երկու անգամ մեկնի Ռուսաստան եւ վերադառնա, ձերբակալվել է երրորդ այցի ընթացքում, երբ օդանավակայան է մեկնել՝ Բաքու թռչելու նպատակով: Ե՞րբ է Զեյնալլին Բաքվից մեկնել Մոսկվա, որքա՞ն ժամանակ է գտնվել այնտեղ: Դա մասնավոր ուղեւորությու՞ն է, թե նա Մոսկվայում որեւէ գործունեություն է ծավալում՝ մանրամասնություններ հայտնի չեն:

Զեյնալլի նկատմամբ ի՞նչ որոշում կընդունի դատարանը՝ դժվար է կանխատեսել: Իհարկե, մարդկության դեմ հանցանք գործած անձը պետք է արժանի պատիժ կրի: Բայց Զեյնալլի ձերբակալությունը հաջորդում է Մյունխենի անվտանգության համաժողովին, որտեղ, կարծես, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները բանակցությունները շարունակելու համաձայնության են եկել: Նկատի ունենալով իրավիճակի չափազանց փխրունությունը, ցանկացած միջադեպ ստանում է ավելի մեծ կարեւորություն, քան ինքնին կա:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դեռեւս պաշտոնական տեսակետ չի հնչեցրել: Իրավական առումով խնդիրն ավելի շատ ռուս-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում է: Ռուսաստանի դատարանը Զեյնալլիին արտահանձնելու որոշում կընդունի՞, ի՞նչ ընթակարգ կարող է հետեւել՝ մասնագիտական հարցեր են, բայց որ միջադեպն ունենալու է քաղաքական նշանակություն, թվում է, առարկության ենթակա չէ:

Մոսկվան ինչու՞ է հատկապես այս փուլում նման որոշում կայացրել, դա Ադրբեջանի՞ն արված ազդակ է, թե՞՝ Հայաստանին: Մյունխենյան քննարկումներից այն տպավորությունն է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կարող են շարունակվել արեւմտյան հարթակում: Ռուսաստանը մշտապես պնդել է, որ բանակցությունների հարթակը Մոսկվան է, հիմքը՝ քառասունչորսօրյա պատերազմից հետո երեք երկրների առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները: Բաքուն մերժե՞լ է այդ առաջարկությունը: Զեյնալլիի գործը կարո՞ղ է սրացման առիթ դառնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում