Wednesday, 17 04 2024
«Սաքարթվելո»՝ Վրաստան. գոռում էին ցուցարները. գիշերը հատուկ ջոկատայինները կոշտ ուժ կիրառեցին
13:45
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ոգեկոչման միջոցառում կանցկացնի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ
Տիգրան Մկրտչյանը Հունաստանի իշխող կուսակցության երիտասարդներին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության վրա ազդող գործոնները
13:41
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության hիշատակի օր
Ուղիղ․ Հարգանքի տուրք Կարեն Դեմիրճյանի հիշատակին՝ նրա ծննդյան օրվա առիթով
Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում է
Խանութի հետնամասում կրակել է 47-ամյա արարատցու ոտքերին
ՊՆ նախկին վարչական շենքը պայթեցվեց
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է Հայաստանին զինելու մեջ
Ուղիղ․ Վահան Քերոբյանի քրեական գործի ընթացքից մանրամասներ է ներկայացնում նրա փաստաբանը
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մսուր-մանկապարտեզի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Փարիզը «սեղմում է» Ալիեւին
Վրաստանի նախագահը դիմել է Մակրոնին ու Միշելին
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ
10:45
Նավթի գները նվազել են- 16-04-24
Ուղիղ․ Պայթեցնում են ՊՆ նախկին վարչական շենքը
10:15
Rheinmetall-ը Լիտվայում սպառազինության գործարան կկառուցի
Լուերի առավոտյան թողարկում 10։00
Զբոսայգիների հիմնանորոգում՝ Նոր Նորք վաչական շրջանում
Եթե այս օրենքն անցավ Վրաստանում, հաջորդը լինելու է Հայաստանը
Քննարկվել է ֆրանսիական մոդելի օրինակով ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցը
Նման խուլիգանական պահվածքը հստակ հասցեատեր ունի և պատվիրատու
Տեղումներ չեն սպասվում
Պարոն Փաշինյան, տեղն է Ձեզ էլ, մեզ էլ, որ այս օրն ենք ընկել
«Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. «Ժողովուրդ»
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը. «Հրապարակ»

Ֆրանս-թուրքական սկանդա՞լ. Ալիեւը «վարակը» տարել է Թուրքիա՞

Թուրքական մամուլը գրել է Ֆրանսիայի օգտին լրտեսության բացահայտման մասին: Ըստ թուրքական լրատվամիջոցների, Սիրիայի քաղաքացին դիմել է Ստամբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսություն՝ Ֆրանսիայում կեցության իրավունք ստանալու համար, իսկ նրան այդ իրավունքը տալու դիմաց առաջադրել են պայման՝ Թուրքիայի քաղաքական եւ ռազմական բնագավառում լրտեսական գործունեության իրականացում, ինչին նա համաձայնել է, ըստ թուրքական աղբյուրների: Արդյո՞ք հասունանում է թուրք-ֆրանսիական լրտեսական սկանդալ, եւ Ադրբեջանից «վարակն» անցել է Թուրքիա:

Հիշեցնեմ, որ շաբաթներ առաջ Ադրբեջանն էր հայտարարում Ֆրանսիայի օգտին լրտեսության բացահայտման մասին, ձերբակալելով Ֆրանսիայի քաղաքացու: Փարիզը դրան պատասխանեց իր մոտ բացահայտումներով եւ ադրբեջանցի դիվանագետների արտաքսումով: Եվ ահա, այժմ կարծես թե Ադրբեջանին միանում է Թուրքիան: Ուշադրության է արժանի, որ թուրքական մամուլում տեղեկությունները հայտնվել են Իլհամ Ալիեւի Թուրքիա կատարած այցից հետո, ուր նա մեկնեց Մյունխենից՝ միջազգային անվտանգության համաժողովից:

Ըստ ամենայնի, Թուրքիան ու Ադրբեջանը որոշել են ուժգնացնել Ֆրանսիայի դեմ «կովկասյան» պայքարը: Ինչպես հայտարարում էր Ալիեւը արտահերթ վերարտադրությունից առաջ՝ իրենք թույլ չեն տա Կովկասում Ֆրանսիայի դիրքի ամրապնդում: Անկարան եւ Բաքուն ըստ ամենայնի բացի սեփական խնդիրներից, իրենց հակաֆրանսիական դիրքավորմամբ սպասարկում են նաեւ Բրիտանիայի շահը, որի անվստահությունը Ֆրանսիայի հանդեպ ունի լրջագույն պատմա-քաղաքական խորք եւ ներկայիս համաշխարհային ռազմավարական դիմակայության համատեքստում արտահայտվել է մի շարք անգամներ:

Եվ նույն համատեքստում իհարկե ուշադրության է արժանի Մյունխենում Հայաստանի վարչապետի հանդիպումը բրիտանական գաղտնի ծառայության ղեկավար Մուրի հետ, որն ինչպես հայտնի է բավականին ջերմ եւ բարեկամական հարաբերության մեջ է Էրդողանի եւ Ալիեւի հետ: Բրիտանիան հայտարարել է Կենտրոնական Ասիա-Թուրքիա Միջին միջանցք կառուցելու ռազմավարական նպատակի մասին: Այդ նպատակի մասին է ազդարարել նաեւ Ֆրանսիան, որը սակայն ըստ ամենայնի պատկերացնում է փոքր ինչ այլ երթուղի, որը շրջանցում է Ադրբեջանը եւ ըստ ամենայնի ներառում Չինաստանն ու Հնդկաստանը, հետո Իրան-Վրաստան-Սեւ ծով երթուղով: Հակառակ պարագայում, անկասկած է, որ Ադրբեջանը ներառելու դեպքում Ֆրանսիան հայտնվելու է բազմակի կախվածության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում