Wednesday, 17 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Սաքարթվելո»՝ Վրաստան. գոռում էին ցուցարները. գիշերը հատուկ ջոկատայինները կոշտ ուժ կիրառեցին
13:45
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ոգեկոչման միջոցառում կանցկացնի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ
Տիգրան Մկրտչյանը Հունաստանի իշխող կուսակցության երիտասարդներին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության վրա ազդող գործոնները
13:41
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության hիշատակի օր
Ուղիղ․ Հարգանքի տուրք Կարեն Դեմիրճյանի հիշատակին՝ նրա ծննդյան օրվա առիթով
Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում է
Խանութի հետնամասում կրակել է 47-ամյա արարատցու ոտքերին
ՊՆ նախկին վարչական շենքը պայթեցվեց
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է Հայաստանին զինելու մեջ
Ուղիղ․ Վահան Քերոբյանի քրեական գործի ընթացքից մանրամասներ է ներկայացնում նրա փաստաբանը
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մսուր-մանկապարտեզի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Փարիզը «սեղմում է» Ալիեւին
Վրաստանի նախագահը դիմել է Մակրոնին ու Միշելին
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ
10:45
Նավթի գները նվազել են- 16-04-24
Ուղիղ․ Պայթեցնում են ՊՆ նախկին վարչական շենքը
10:15
Rheinmetall-ը Լիտվայում սպառազինության գործարան կկառուցի
Լուերի առավոտյան թողարկում 10։00
Զբոսայգիների հիմնանորոգում՝ Նոր Նորք վաչական շրջանում
Եթե այս օրենքն անցավ Վրաստանում, հաջորդը լինելու է Հայաստանը
Քննարկվել է ֆրանսիական մոդելի օրինակով ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցը
Նման խուլիգանական պահվածքը հստակ հասցեատեր ունի և պատվիրատու
Տեղումներ չեն սպասվում
Պարոն Փաշինյան, տեղն է Ձեզ էլ, մեզ էլ, որ այս օրն ենք ընկել
«Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. «Ժողովուրդ»

Ինչու՞ արցախյան էլիտան մերժեց Սերժ Սարգսյանին

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ պետք է ամեն ինչ անենք արցախցիների Արցախ վերադարձի համար: Կարեւոր նպատակ է, անխոս: Բայց, շատ ավելի կարեւոր է, թե ով է ձեւակերպում այդ նպատակը: Աշոտ Ղուլյանը Արցախում եղել է բարձրաստիճան պաշտոնյա, զբաղեցրել ընդհուպ ԱԺ նախագահի պաշտոնը: Ի դեպ, 2020 թվականին էլ, երբ արդեն թողել էր այդ պաշտոնը, նշանակվեց Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական: Ինչու՞ է էական Ղուլյանի արցախյան պաշտոնեական կենսագրությունը՝ նրա ձեւակերպած երեւանյան նպատակի պարագայում: Ամենեւին ոչ այն պատճառով, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան չունի նոր նպատակներ բարձրաձայնելու իրավունք:

Էական է այն, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում եւ Արցախի, ու թերեւս առաջին հերթին Արցախի՝ եթե խոսքը վերաբերում է հայկական երկրորդ պետականության ճակատագրին, ներկայումս թերեւս պետք է զբաղվեն այլ գործով: Մասնավորապես, նրանք թերեւս պետք է պատասխանեն հարցերի, թե ինչու՞ է իրավիճակը հասել այն կետին, որ այսօր կա արցախցիների վերադարձի հարց, որ այսօր չկա հայկական Արցախ, որ այն ամբողջապես օկուպացվել է: Այստեղ մշտապես բերվող պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի մեղավորության եւ պատասխանատվության մասին, անշուշտ օբյեկտիվ, սակայն բացարձակապես անբավարար պատասխան է:

Պատահական չէ, որ հիշեցրի նաեւ՝ Աշոտ Ղուլյանը ըստ էության 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ առաջ եղել է Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականը: Կարելի է արցախյան պաշտոնյաների գործունեության մասին հիշատակել նաեւ այլ հանգամանքներ, սակայն դա ճիշտ չէ որեւէ առումով, քանի դեռ նրանցից մի մասը գտնվում է ադրբեջանական գերության եւ պատանդառության մեջ: Ներկայումս կա նրանց ողջ եւ առողջ հայրենիք վերադարձնելու հրամայական: Սակայն, մինչ այդ թերեւս արժե, որպեսզի հայրենիքում գտնվող Արցախի նախկին տարբեր բարձրաստիճան պաշտոնյաները հենց հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի եւ Արցախի նստեն ու լուռ աշխատանք կատարեն «սխալների վերլուծություն» թեմայով:

Եվ այդ աշխատանքի նպատակը ամենեւին չպետք է լինի օրինակ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ իշխանության վրայից պատասխանատվությունը հանելը: Այդ պատասխանատվությունը հնարավոր չէ հանել, եւ նրանք լինելու են գլխավոր մեղավորն ու պատասխանատուն: Բայց, հարցն այն է, որ հանրությանը պետք է ոչ թե պարզապես լուծել մեղավորի ընտրության հարցը, այլ հասկանալ մեղավորության եւ տապալված պատասխանատվության ամբողջ կառուցվածքը, հասկանալ այն շղթան, գործընթացի այն տրամաբանությունը, որ թե Հայաստանի, թե Արցախի շուրջ ծավալվել է մարտահրավերների ուժգնացմամբ, զուգահեռ սակայն՝ բոլորովին չամրացնելով Հայաստանի ու Արցախի դիմադրունակությունը:

Ի վերջո, եթե առաջնորդվենք անգամ այն գնահատականով, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել դավադիր նպատակների իրագործման համար, ապա նվազագույնը հարց է առաջանում, թե ինչու՞ Հայաստանի եւ Արցախի էլիտաները ի վիճակի չեն եղել թույլ չտալ դեպքերի այդպիսի զարգացում, թույլ չտալ իրավիճակ, որը կստեղծեր այդօրինակ սցենարների իրականացման պարարտ հող: Ի վերջո, եթե արցախյան էլիտան ունեցել է դեկորատիվ նշանակություն, ապա հարց կառաջանա օրինակ, թե ինչու՞ էր այդ էլիտան տասնամյակ շարունակ արցախյան եւ հայաստանյան հարկատուների հաշվին ապրում բավականին բարեկեցիկ, հարմարավետ կյանքով:

Կամ, ինչու՞ էր Սերժ Սարգսյանը 2016 թվականի հուլիսին գնում այդ էլիտայի հետ փոխզիջումային կարգավորման հարց քննարկելու, զգուշացնելով, որ հակառակ պարագայում մեծ է անգամ Ստեփանակերտի կորստի վտանգը, բայց արժանանում մերժման: Հարցերը անշուշտ շատ շատ են, եւ դրանց պատասխանները կարեւոր են հասկանալու համար Արցախի հետ տեղի ունեցածը, որպեսզի դրա հիման վրա էլ հասկանալի դառնա, թե ինչ հնարավորություններ կան կորուստները վերականգնելու համար, ինչ ռացիոնալ նպատակներ է, որ հարկ է ձեւակերպել եւ ինչ ճանապարհային քարտեզով է, որ պետք է շարժվել դեպի այդ նպատակները, եւ գլխավորը՝ ինչ առաջնորդությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում