Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

BP-ն լեգիտիմացնում է Ալիեւի «կանաչ էներգետիկան»

Ադրբեջանի նավթագազային դարաշրջանը, կարծես, ավարտվում է: Համենայն դեպս՝ իր աշխարհաքաղաքական նշանակությամբ: «Դարի պայմանագրի» ժամկետն առաջիկա աշնանն ավարտվում է, նոր համաձայնագրի ստորագրման հեռանկարները հստակ չեն: Հայտնի է դարձել, որ տարեվերջին Բաքուն կհրապարակի «մեծ մասնավորեցման ծրագիր»: Տպավորություն կա, որ «աճուրդի կդրվի» նաեւ իշխող ընտանիքի սրբություն սրբոց Socar-ը: Ալիեւն, իհարկե, այդ մասնավորեցումից իր «արդար բաժինը» կունենա:

Բայց, երեւում է, աշխարհաքաղաքական վերադասավորումներում Բաքվի նավթն այլեւս այն կարեւորություն չի ունենա: Ալիեւը Եվրամիության հետ խոսում է «կանաչ էներգիայի լեզվով»: Մյունխենի անվտանգության համաժողովից անմիջապես հետո Բաքվի մամուլը տեղեկություն է տարածել, որ BP-ի դուստր ձեռնարկություն Lightsource-ն Ջեբրայիլում արեւային էլեկտրակայան կկառուցի: Նշվում է նաեւ տեղանքը՝ Արաքս գետից հյուսիս-արեւմուտք, Ջեբրայիլ «քաղաքից վեց կիլոմետր հարավա՝ Հաջիլի ավանի մոտ»:

Սա Իրանի հետ Ադրբեջանի սահմանն է, որտեղ 802 հեկտար տարածք ընդգրկող արեւային էլեկտրակայանի կառուցումն, ըստ տեղեկությունների, կսկսվի առաջիկա աշնանը: Նախատեսվում է կառույցն ավարտին հասցնել մեկ տարվա ընթացքում, եւ «կայանի կոմերցիոն շահագործումն սկսել 2025թ. դեկտեմբերին»: Ավելի վաղ հաղորդվել էր ընթացիկ տարում Լաչինի շրջանում եւս վեց փոքր հէկ շահագործման հանձնելու ծրագրի մասին: Ի՞նչ հզորություններ են գեներացնելու արեւային եւ փոքր հիդրոէլեկտրակայանները՝ տնտեսական նշանակության հարց է:

Սկզբունքային է, որ Մեծ Բրիտանիան BP-ի միջոցով լեգիտիմացնում է Ալիեւի «կանաչ էներգետիկան»: Ընդ որում, եթե Արաբական միացյալ էմիրություններն արեւային էլեկտրակայան են կառուցում Ապշերոնի թերակղզում, որտեղ մտադիր են նաեւ հողմաէլեկտրակայանների ցանց ստեղծել, ապա բրիտանական կորպորացիայի դուստր ձեռնարկությունը լուրջ ներդրումներ է կատարում այսպես կոչված «ազատագրված տարածքներում»՝ Իրան-Ադրբեջան սահմանի վրա, որ մոտ է նաեւ Հայաստանին:

Իլհամ Ալիեւը մեկ անգամ չէ, որ խոսել է «Զանգեզուրի միջանցքը»  նաեւ էլեկտրական էներգիայի արտահանման նպատակներով օգտագործելու անհրաժեշտության մասին: Բրիտանական կորպորացիայի դուստր ձեռնարկության եւ Ադրբեջանի կառավարության միջեւ ձեռք բերված համաձայնությունն արդյո՞ք այդ հեռագնա նպատակը չի հետապնդում: Հայ-բրիտանական ռազմավարական երկխոսությունը ներառնու՞մ է նման չափազանց նուրբ հարցեր:

Ադրբեջանը միաժամանակ Ռուսաստանի հետ էներգետիկ ծրագրերը համաձայնեցնելու պարտավորություն ունի, իսկ Մյունխենի անվտանգության համաժողովի «կողասրահներում» ԱՄՆ պետքարտուղարի եւ Իլհամ Ալիեւի բանակցություններից ժամեր անց Վաշինգտոն է գործուղվել Ադրբեջանի էներգետիկայի նախարարը: Միացյալ Նահանգները դեռեւս անցած տարեվերջին է հայտարարել, որ Ադրբեջանի էներգետիկ ծրագրերի «դեմ ոչինչ չունի»:

Երեսուն տարի առաջ, ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հստատումից ընդամենը չորս ամիս անց BP-ի «քավորությամբ» կնքվեց Կասպից ավազանից նավթի արտահանման «դարի պայմանագիրը»: Հայաստանն այդ մեծ համաձայնությունից դուրս մնաց: Ադրբեջանի ռազմական պոտենցիալի տասնապատկման հիմքում Բաքու-Ջեյհան նավթամուղն է: Երկրորդ պատերազմից չորս տարի անց BP-ն փաստացի դնում է Ադրբեջանից «կանաչ էներգիայի» արտահանման աշխարհաքաղաքական նշանակության նախագծի հիմքը: Ո՞րն է լինելու Հայաստանի դերը, լինելու՞ է արդյոք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում