Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ծանր տարեդարձն ու շարունակվող քայքայումը

Այսօր արցախյան շարժման 36-րդ տարեդարձն է, եւ թերեւս ամենածանր տարեդարձը, թեեւ ծանր են եղել շարժման տարեդարձերը 2020 թվականի պատերազմից ի վեր: Այսօր սակայն իրավիճակ է, երբ գործնականում կորսված է շարժման արդյունքը՝ Արցախը ամբողջությամբ: Եվ, եթե անցնող ավելի քան երեք տասնամյակի ընթացքում Հայաստանի եւ Արցախի ներհասարակական, ներքաղաքական կյանքում պայքար էր այն բանի համար, թե ո՞վ կհաջողի հաղթանակից իրեն վերագրել առավելագույնը՝ «վկաների», ֆիլմերի, գրքերի եւ այլ ձեւերի կիրառմամբ, այսօր իրավիճակ է, երբ բոլորը փորձում են գտնել պարտության եւ կորստի մեղավորին, պայքարում, թե ու՞մ կհաջողվի առավելագույնս խուսափել պատասխանատվությունից:

Ներկայիս իշխանությունը, որ ձեւավորվել է 2018-ի արդյունքում, հաղթանակը վերագրելու պայքարի մասնակից չէր, օբյեկտիվ պատճառներով՝ հաղթանակի տարիներին այդ իշխանության ներկայացուցիչներից շատերը պատանի էին, շատերը մանկահասակ, իսկ որոշները ծնված չէին ընդհանրապես: Բայց, պարտության, կորստի համար պատասխանատվությունից խուսանավելու պայքարում կա արդեն նաեւ ներկայիս իշխանությունը, եւ նույնքան օբյեկտիվ պատճառներով:

Պատասխանատվությունը միմյանց վրա գցելու, պատասխանատվությունից խուսանավելու այդ հանգամանքը թույլ չի տալիս հանրությանը սթափ ու սառը գնահատել կատարվածն իր ամբողջության, պատճառահետեւանքային հավաքականության մեջ, կորստաբեր ընթացքը հիմնավոին կասեցնելու եւ այդ ճանապարհից դուրս գալու, նոր ճանապարհով առաջ շարժվելու համար: Եթե դա տեղի չունենա, չի կարող փոխվել պետականության ընթացքը, հետեւաբար որեւէ կորստի վերականգնման որեւէ հեռանկար կմնա միայն բաժակաճառային մակարդակի:

Բայց, ոչ միայն չենք կարող մտածել անգամ որեւէ կորստի վերականգնման մասին, այլ նույնիսկ չենք կարող կենսունակ լինել նոր կորուստներ թույլ չտալու հարցում: Մինչդեռ, կորստի ճանապարհը սկսել է թերեւս հենց այն պահից, երբ Հայաստանում եւ Արցախում սկսել է պայքարը, ներքին մրցակցությունը հաղթանակի դափնիների համար, հաղթանակը վերագրելու, եւ հաղթանակը բառի բուն իմաստով նյութականացնելու համար՝ անձնական իշխանության եւ բարեկեցության տեսքով:

Այդ երեւույթից է սկսել Հայաստանում համակարգային քայքայումը, այդ երեւույթն է դարձել Հայաստանում համակարգային արատների արմատը, որը հետագայում հանգեցրել է ներքին զարգացման եւ անվտանգային հարցերի կատակլիզմների: Այժմ շարունակվում է նույնը, պարզապես այլ՝ արդեն պատասխանատվությունից խուսանավելու «փաթեթավորումով»: Գործնականում սակայն, խորքում եղած բնույթը եւ բովանդակությունը, խորքում եղած տրամաբանությունը նույնն է, հետեւաբար՝ քայքայող, թե հանրային օրգանիզմը, թե պետական հեռանկարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում