Wednesday, 17 04 2024
ՊՆ նախկին վարչական շենքը պայթեցվեց
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մսուր-մանկապարտեզի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Փարիզը «սեղմում է» Ալիեւին
Վրաստանի նախագահը դիմել է Մակրոնին ու Միշելին
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ
10:45
Նավթի գները նվազել են- 16-04-24
Ուղիղ․ Պայթեցնում են ՊՆ նախկին վարչական շենքը
10:15
Rheinmetall-ը Լիտվայում սպառազինության գործարան կկառուցի
Լուերի առավոտյան թողարկում 10։00
Զբոսայգիների հիմնանորոգում՝ Նոր Նորք վաչական շրջանում
Եթե այս օրենքն անցավ Վրաստանում, հաջորդը լինելու է Հայաստանը
Քննարկվել է ֆրանսիական մոդելի օրինակով ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցը
Նման խուլիգանական պահվածքը հստակ հասցեատեր ունի և պատվիրատու
Տեղումներ չեն սպասվում
Պարոն Փաշինյան, տեղն է Ձեզ էլ, մեզ էլ, որ այս օրն ենք ընկել
«Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. «Ժողովուրդ»
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար. «Հրապարակ»
Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն. «Հրապարակ»
ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը. «Հրապարակ»
Իրանի պատասխանն «ապրիլի 5-ին»
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ

Էրդողանը «հաղթակամարը» խլեց Ալիեւից

Մենք ապացուցեցինք, որ իրոք հզոր ազգ ենք, ինքներս ենք լուծում մեր խնդիրները եւ առանց որեւէ մեկի աջակցության կարողանում ենք տեսնել մեր ապագան եւ կարող ենք լուծել բոլոր հարցերը, երդմնակալության ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, իսկ իշխանամերձ լրատվամիջոցն ավելացրել էր, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի «հաղթանակը, չնայած տեխնիկական եւ տեխնոլոգիական օժանդակությանը, այնուամենայնիվ, պատկանում է Ադրբեջանի ժողովրդին, նրա շարքային զինվորին եւ գեներալին»:

Մյունխենի անվտանգության համաժողովին մեկօրյա մասնակցությունից հետո Իլհամ Ալիեւ մեկնել է Թուրքիա: Անկարայի օդանավակայանում նրան դիմավորել են կառավարության ոչ առանցքային նախարարի մակարդակով, թեեւ Բաքվի լրատվամիջոցներն  այցն անվանել էին «պաշտոնական»: Թուրքիայի նախագահի հետ բանակցություններից հետո Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը եւ հինգ ամիս առաջ անցկացված «հակաահաբեկչական գործողությունը վկայում են, որ ադրբեջանական բանակը լիովին համապատասխանում է թուրքականի մոդելին»:

Սա չափազանց ծանր խոստովանություն է, եթե նկատի ենք ունենում, որ նա պատերազմի «հաղթանակի» տեր է ճանաչել «ադրբեջանական բազմազգ ժողովրդին»: Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի բացման օրն Ադրբեջանի իշխանամերձ մամուլն իրեն թույլ էր տվել ձեւակերպել, որ «ադրբեջանական զինուժն այսօր թուրքական աշխարհում ամենակայացածն է»: Ակնհայտ էր, որ Ալիեւը Մյունխեն է ուղեւորվում, որպեսզի ներկայանա իբր «տարածաշրջանային դերակատար»: Դա հայտ էր, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում «լիովին ինքնաբավ եւ ինքնուրույն գործոն է»:

Մյունխենում թուրք-ադրբեջանական որեւէ շփում տեղի չի ունեցել: Համենայն դեպս, այդ մասին տեղեկատվություն չի տարածվել: Բաքվի մամուլը չի անոնսավորել նաեւ Ալիեւի Թուրքիա այցը, բայց այն տեղի է ունեցել, եւ Կովկասի «Բոնապարտն» ստիպված կամ հարկադրված է եղել հրապարակայնացնել, որ ոչ միայ առասունչորսօրյա, այլեւ սեպետմբերի 19-ի մեկօրյա ահաբեկչական պատերազմի հովանավորը Թուրքիան է: Տպավորություն է, որ Մյունխենից անմիջապես հետո Ալիեւը Թուրքիա է ուղեւորվել Էրդողանի պահանջով, որպեսզի միջազգայնորեն հանրացնի, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերը «մեկ միասնական բռունցք են»:

Առաջին տպավորությամբ, իհարկե, այդ հայտարարությունը մարտահրավեր է ամբողջ տարածաշրջանին: Շատ հավանական է, որ քարոզչահնարքը մի քանի հասցեատեր ունի: Բայց խորքային առումով, թվում է, Էրդողանին պետք է, որ Ալիեւն ընդունի ղարաբաղյան երկրորդ պատերազմում ռազմական հաջողությունների թուրքակապատկանությունը: Խորհրդանշական է, որ Մյունխենում Շոլց-Փաշինյան-Ալիեւ եւ Փաշինյան-Ալիեւ բանակցություններից հետո Թուրքիայի նախագահը հանդես եկավ հայ-ադրբեջանական կարգավորման մասին հայտարարությամբ:

Կա՞ն Բաքու-Անկարա տարաձայնություններ, թե՞ խնդիրը «հաղթանակի դափնիներին տիրանալու» հարթությունում է: Չափազանց կարեւոր է, որ Իլհամ Ալիեւը Թուրքիա է «հրավիրվել» Էրդողան-Պուտին հավանական հանդիպման միջակայքում եւ այն ֆոնին, երբ Անկարան, կարծես, ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ «բարեխառն հարաբերությունների» է ձգտում: Ալիեւը խոչընդոտում է Թուրքիա-հավաքական Արեւմուտք հարաբերությունների՞ն, թե՞ ռուս-թուրքական հնարավոր պայմանավորվածություններին: Էրդողանը փաստացի ղարաբաղյան երկրորդ պատերազմի «հաղթակամարը» խլեց Ալիեւից: Հնարավո՞ր է այդ «ճեղվածքը» ծառայեցնել Հայաստանի աշխարհաքաղաքական շահերի սպասրակմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում