«Հաքանի» խումբը, որը համարվում է Աֆղանստանի ապստամբական ամենածայրահեղական կազմակերպություններից մեկը, կմասնակցի ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ խաղաղ բանակցություններին միայն այն ժամանակ, եթե «Թալիբանը» նույնպես ներգրավված լինի այդ գործընթացում: Այս մասին հայտարարել է նրա առաջնորդ Սիրաջուդին Հաքանին:
Նա ասել է, որ իր խմբավորումը մերժել է Միացյալ Նահանգների կողմից խաղաղության բանակցություններ սկսելու մի քանի առաջարկությունները, քանի որ ամենասկզբից դա փորձ էր՝ սրելու հարաբերությունները տարբեր խմբավորումների միջև: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: