Tuesday, 27 02 2024
Լևոն Քոչարյանի` երկրից չբացակայելու խափանման միջոցը մնաց անփոփոխ
Պիտի փախնե՞մ, էս խափանման միջոցի էությու՞նն ա. չեմ փախնի. Լևոն Քոչարյան
20:20
30-օրյա ինտերնետ-փաթեթ բազմաթիվ ուղղությունների համար` «ՎՈՅԱԺ» ծառայության շրջանակներում
20:10
Ucom-ի ֆիքսված ինտերնետը մուտք է գործել Աշտարակ
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Բաքվի նպատակը տարածաշրջանում լարվածության պահպանումն է. Միրզոյանը՝ ՄԱԿ ՄԻԽ 55-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում
Դանակահարված չարենցավանցուն պարեկներն են հասցրել հիվանդանոց
19:40
Լեհաստանի վարչապետը չի բացառել ուկրաինական գյուղմթերքի վրա էմբարգոյի ընդլայնումը
19:30
Ուկրաինայի նախագահը Սաուդյան Արաբիայում կքննարկի խաղաղության բանաձևին առնչվող հարցեր
ՀՀ և Հունաստանի վարչապետները քննարկել են համագործակցության հետևողական զարգացման ու տարածաշրջանային գործընթացների հարցեր
Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա
19:00
Էստոնիան պլանավորում է 4 տարվա ընթացքում իր ՀՆԱ-ի 0,25 %-ի չափով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Ադրբեջանը լիակատար անպատժելիության պայմաններում շարունակում է վերացնել հայկական հետքը
Փոքր երեխեքի պես խփում, փախնում են. ՔՊ-ական պատգամավորը դժգոհեց ընդդիմադիրներից
Մամիջանյանին Ստանիսլավսկին կնախանձեր. ՔՊ-ական պատգամավոր
Իրեն հարգող գործակալը սահման կա, որ չի անցնի. ՔՊ-ականը դիմեց «հավաքագրված» ընդդիմադիրներին
18:50
Հնդկաստանն ու ԱՄՆ-ն համատեղ կիբերանվտանգության ծրագիր կանեն
18:40
Հութիները վնասել են չորս ստորջրյա մալուխներ, որոնք կապում են Եվրոպան և Ասիան. Globes
18:37
Բրիտանիան և Իտալիան նույնպես դեմ են արտահայտվել Ուկրաինա զորքեր ուղարկելուն
18:30
Շվեդիայի վարչապետը շվեդական զորքերի ուղարկումն Ուկրաինա տեղին չի համարում
«Հարկը պետք վճարվի օրենքով», «ռեկե՞տ էինք անելու». վեճ՝ ԱԺ նախագահի և պատգամավորի միջև
Գեղամ Նազարյանի հուշումով ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը
Եթե դռները բաց թողնենք գնանք, մեկ է՝ իշխանություն չեք դառնալու, միայն ՀՅԴ-ն արանքը կճղի. Ա. Սիմոնյան
«Հայաստան» խմբակցության պատգամավորի ելույթը կարծես ռուսերենից էր թարգմանված. Ալեն Սիմոնյան
Մի՛ անիծեք Հայաստանը. Գեղամ Նազարյանը դիմեց ընդդիմադիր գործընկերներին
Շնչելու հարկ էլ կսահմանեն, որովհետև ասֆալտ են գցել. Գեղամ Մանուկյան
Ռազմական գնումների թեման տանում են աշխարհաքաղաքական դիմակայությունների դաշտ. ՊՈւ պատգամավոր
Նախաձեռնո՞ւմ եք Ուկրաինային տալ միջնորդության իրավունք. Մամիջանյանի հետևությունները
«Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հաստատեց՝ մարդն իր համար արժեք չունի». ՔՊ-ական պատգամավոր
«Ֆրանսիան դուդուկի ներքո կկազմակերպի մեր թաղումը». ՀՀԿ-ական պատգամավոր

Ինչպես «չհասկանալ» Հայաստանի դիլեման

Բրիտանական լրատվամիջոցին Հայաստանի վարչապետի հարցազրույցին քաղաքագիտական արձագանք է հնչել, որ նա, խոսելով Պրահայի համաձայնության մասին, ակնարկում է, թե ինքը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է ունիտար Ադրբեջանի մաս, բայց անգամ այդ պայմանով Ալիեւը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Հիմք է ընդունվում Փաշինյանի դիտարկումը, որ Ալմաթիի Հռչակագրի ստորագրումից հետո շատ իրադարձություններ են տեղի ունեցել:

Փաշինյանի հարցազրույցն, ինչ խոսք, անթերի չէր, բայց Ալմաթիի Հռչակագրից հետո տեղի ունեցած շատ իրադարձությունները կապել Պրահայի քառակողմ հանդիպման հետ, ոչ մի առումով արդարացի եւ նույնիսկ տրամաբանական չէ: Թեկուզ այն առումով, որ Ալմաթին եւ Պրահան միմյանցից երեսունմեկ տարով հեռու են: Ինչ-որ համատեքստ հասկանալու համար արժե հետեւել հակառակ կողմի մեկնաբանություններին: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը չճանաչելու «հիմնավորումն» արել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը:

Նրա կարծիքով՝ այո, Ալմաթիի Հռչակագիր եւ ԱՊՀ կազմավորման պայմանագիր կա, բայց Հայաստանն «այն խախտել է՝ օկուպացնելով Ադրբեջանի տարածքները»:

Զուլֆուգարովի տրամաբանությամբ՝ «հաղթելով ղարաբաղյան երկրորդ պատերազմում, Ադրբեջանն իրովունք ունի Հայաստանի հետ նոր սահման որոշել»:

Փաշինյանն ասաց, որ ոչ թե նոր սահման պետք է ստեղծվի, այլ Ալմաթիի փաստաթղթերով միջազգային ճանաչված սահմանի դելիմիտացիա իրականացվի: Եւ նման համաձայնություն Պրահայում ձեռք է բերվել, վերահաստատվել Պուտին-Փաշինյան-Ալիեւ հայտարարությամբ, բրյուսելյան բանակցություններով:

Ահա այս համատեքստում «Ալմաթիից հետո շատ իրադարձություններ են տեղի ունեցել» ասվածը հասկացվում է այնպես, որ Պրահայում Իլհամ Ալիեւը պնդել է Հայաստանի հետ «նոր սահման ստեղծելու Ադրբեջանի իրավունքը» եւ «փաստարկել ադրբեջանական տարածքների երեսնամյա օկուպացիայով»-բայց միջնորդներին հաջողվել է նրան հասկացնել, որ դա հակասում է միջազգային իրավունքին, Ադրբեջանի պարտավորություններին, եւ նա ֆորմալ առումով տեղի է տվել:

Փաշինյանը շեշտեց, որ Ալիեւի հայտարարությունները հիմք չեն, քանի դեռ նա պաշտոնապես «հետ չի կանչել,, Պրահայի հայտարարությունից իր համաձայնությունը: Կգնա՞ այդ քայլին Ալիեւը՝ բոլորովին այլ խնդիր է, կարելի է տարբեր ենթադրություններ անել: Իմ մասնավոր կարծիքով՝ եթե ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի Մոսկվայի պայմաններով, Ալիեւը ոչ միայն «նոր սահման» հարցն է ակտուալացնելու, այլեւ՝ առնվազն «Արեւմտյան Զանգեզուրի» մի հատվածի: Կոնկրետ՝ Մեղրիի:

Բայց սա վարկած է: Քաղաքական առումով խնդիրը Ռուսաստանի դիրքորոշումն է: Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանը միջազգային չի ճանաչում, այստեղ որեւէ գաղտնիք չկա: Ոչ էլ պետք է հիստերիա բարձրացնել եւ Ռուսաստանին վերագրել Հայաստանի թշնամու կերպար: Ռուսաստանի գերխնդիրն է Ադրբեջանը պահել եվրասիական ինտեգրացիոն տարածքում: Ադրբեջանը պատրա՞ստ է Հայաստանի հետ Մոսկվայի աջակցությամբ «նոր սահմա» ունենալ, բայց մնալ կամ վերադառնալ Ռուսաստանի ազդեցության գոտի:

Կոպիտ ասած՝ վերածվել Հարավային Կովկասում ռուսաստանյան իմպերիականության պրովայդերի: Ադրբեջանի հանրային կարծիքը դեմ է այդ հեռանկարին:

Թուրքիան պարզ հասկացնում է, որ Ադրբեջանի կուրատորն ինքն է եւ մտադիր չէ այդ իրավունքից Մոսկվային բաժին հանել: Սա նույնպես մարտահրավեր է:

Արեւմուտքը Թուրքիային կհամոզի՞, որ հայ-ադրբեջանական սահմանը միջազգային է եւ պետք է որպես այդպիսին իրավաբանորեն ֆիքսվի: Հնարավո՞ր է իրավիճակ, երբ Հայաստանի համար Մոսկվայի «կուրացիան» ընդունելի լինի: Հայաստանի դիլեման սա է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում