Tuesday, 27 02 2024
15:30
Ֆրանսիան բանակցություններ չի վարում Ուկրաինային իր կործանիչների մատակարարումների շուրջ. Մակրոն
Հունաստանն աներկբա դատապարտում է ուժի կիրառումը և սատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին
Բաքվում Արցախի նախկին ղեկավարների հետ ևս 25 հաստատված գերի ունենք. բանակցում ենք
15:10
Նիդերլանդները 100 մլն եվրո կհատկացնեն Ուկրաինային՝ ԵՄ-ից դուրս արկեր գնելու համար
Ինչպես չընկնել ճգնաժամի փոսը. հավասարում երկու ողղբերգությամբ
Հզբոլլահը հրթիռակոծել է Գոլանի բարձրունքները
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Բարեկամս անմեղ է, դատարանն է որոշողը. Փաշինյանի հետ խոսել եմ, երկուսիս կարծիքը համընկել է. Սիմոնյան
Հայաստանն ու Ֆրանսիան կփոխանակվեն հետախուզական տվյալներով
«Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ անչափահասի ներգրավմամբ․ երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
Ես դեմ չեմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն. պատրաստ էլ չեմ այլ տարբերակ լսելուն. ԱԺ նախագահ
Ալիևի հետ մի՛ մտեք «պալեմիկայի» մեջ, նրանք մեզ շատ ուշադիր հետևում, լսում են. Սիմոնյան
14:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքվին կոչ է անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանն ու ցեղասպանությանը. հայտարարություն
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա զանգվածային ոճրագործություններին. ԱԳՆ
Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները
Վերականգնվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27 մլրդ. 785 մլն. ՀՀ դրամի վնաս
13:30
Իրանը պահանջել է վերացնել միջուկային զենքի պաշարներն ամբողջ աշխարհում
Եթե Զելենսկին գա, դա տարածաշրջանային այց կլինի, ոչ թե՝ այց Հայաստան. Սիմոնյան
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Ուղիղ․ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից 2 տարի անց․ ի՞նչ ունենք և ի՞նչ սպասել․ քննարկում
13:00
Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռներ մատակարարելու համար կոալիցիա կստեղծվի․ Մակրոն
Ինչու՞ են բանակում ավելացել մահվան դեպքերը, ովքե՞ր են պատժվել. հարց՝ ՊՆ փոխնախարարին
Բաղդադում մեկնարկել է Հայաստանի և Իրաքի նախագահների հանդիպումը
Վարչապետը ժամանել է Աթենք
12:15
Մակրոնը չի բացառել Արևմտյան երկրների զինվորականների տեղակայումն Ուկրաինայում
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988թ. Սումգայիթում բոլոր սպանվածներին. ԱՄՆ դեսպանատուն
Փաշինյանի հատկանշական այցը Հունաստան
Փորձել են ապօրինի արտահանել 29,5 միլիոն ռուբլի

34 և 25 տարեկան տղամարդիկ մարմնավաճառներին առևանգել են ու կողոպտել

ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է մարմնավաճառների նկատմամբ ավազակություն կատարելու, վերջիններիս առևանգելու դեպքերը, պարզել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Ինչպես տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննությամբ պարզվել է հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր բարեկամներ են՝ Կոտայքի մարզի 34 և 25-ամյա բնակիչներ:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թ․ հունվարի 30-ին ժամը 00:20-ի սահմաններում Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում Կոտայքի մարզի հիշյալ բնակիչները պայմանավորվել են մարմնավաճառությամբ զբաղվող կնոջ հետ՝ հյուրանոցներից մեկում գումարի դիմաց սեռական բնույթի ծառայություն մատուցելու շուրջ: Սակայն ավտոմեքենա նստելուց հետո նշված անձինք ավտոմեքենան վարել են ոչ թե դեպի հյուրանոց, այլ՝ դեպի Ջրվեժ գյուղի դաշտամիջյան հատված։ Այդ ընթացքում 25-ամյա երիտասարդը տեղափոխվել է ավտոմեքենայի հետնամաս, որից հետո ավտոմեքենայի դռները փակել են՝ կնոջը թույլ չտալով ավտոմեքենայից դուրս գալ։ Այնուհետև երիտասարդը կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել, իսկ 34-ամյա տղամարդը, ատրճանակի նմանվող առարկայի գործադրման սպառնալիքով, կնոջն ստիպել է իր մոտ եղած գումարը՝ 48 000 ՀՀ դրամ, տալ իրենց, որից հետո, վերջինիս թողնելով դաշտամիջյան հատվածում, հեռացել են:

Դեպքից ժամեր անց՝ 05:30-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 34-ամյա տղամարդը ձերբակալվել և վերջինիս կողմից շահագործվող «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժին:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել Կոտայքի մարզի վերոհիշյալ անձանց կողմից նշված դեպքից օրեր առաջ նույնաբնույթ այլ հանցագործություն կատարելու վերաբերյալ ևս, որի կապակցությամբ մեկ այլ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Ըստ նշված վարույթի նյութերի՝ վերոհիշյալ անձինք 2024 թվականի հունվարի 19-ին ժամը 21:00-ի սահմաններում մարմնավաճառությամբ զբաղվող մեկ այլ կնոջ հետ ձեռք են բերել վերջինիս կողմից գումարի դիմաց իրենց սեռական բնույթի ծառայություն մատուցելու պայմանավորվածություն: «Օպել» մակնիշի ավտոմեքենայով նրան տարել են Ջրաշեն թաղամաս, որտեղ ծեծել են, հայհոյել, սպառնալով վերցրել նրա հեռախոսը և 47.000 դրամ գումարը:

Որոշում է կայացվել, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, նշված քրեական վարույթները միացնելու և համատեղ քննությունը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարելու վերաբերյալ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 2024 թվականի փետրվարի 1-ին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է նաև 25-ամյա երիտասարդը:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ: 34-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարվել են նաև դեպքերի վայրերի զննություններ, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են քննության համար ապացուցողական նշանակություն ունեցող առարկաներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 2 տղամարդկանց մեղադրանքներ են ներկայացվել:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում