Saturday, 24 02 2024
18:30
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հայ դիտորդները չեն գնացել Բելառուս
Գևորգ Պապոյանը՝ Էկոնոմիկայի նախարարի թեկնածու
Բաքվում Թուրքիայի մեջլիսի նախագահը խոսել է «‎Զանգեզուրի միջանցքի» մասին
Վիճաբանություն, ծեծ Փարպեցու փողոցում. 57-ամյա տղամարդը մահացել է
Պետք չէ թերագնահատել Հայաստանի հնարավորությունները՝ այն, ինչ նա կարող է տալ ԵՄ-ին
Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Իրանը Հայաստանի հետ մտադիր է վարել «3+3»-ից անկախ քաղաքականություն
Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ
72 տոկոս հայրենադարձություն՝ Իգործ ծրագրով․ մի մասը կառավարման մարմիններում են աշխատում
17:09
Զայրացած ֆերմերները ներխուժել են Փարիզի գյուղատնտեսական տոնավաճառ՝ պահանջելով Մակրոնի հրաժարականը
Զելենսկիի «հայտնությունը»
Սևան-Երևան ավտոճանապարհին այրվել է վագոն-տնակ
Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ տարակուսելի է համարել նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը
Մեծամորի ոստիկաններն ու պարեկները հայտնաբերեցին գողացված մեքենան
16:00
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է. Ստոլտենբերգ
15:45
Չինաստանում շենքում բռնկված հրդեհի հետևանքով 15 զոհ և մի քանի տասնյակ վիրավորներ կան
15:30
Ես չեմ կասկածում, որ ուկրաինացիները կհաղթեն. Բորիս Ջոնսոն
15:15
Երկու տարի առաջ այս օրը սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը
2023 թվականին դատախազները 3 անգամ ավելի շատ գործ են ուղարկել դատարան. ամփոփվել է Վայոց ձորի մարզի դատախազության աշխատանքը
14:45
Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի կանանց և երեխաների զարգացման նախարար Սմրիտի Զուբին Իրանի հետ
14:15
Եվրահանձնաժողովի ղեկավարը ժամանել Է Կիև
Ո՞վ է ռեգիոնալ «ղազավաթ հռչակելու». Հայաստանը մտնու՞մ է այդ դիմակայության մեջ
Վարչապետին է ներկայացվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Նախ պետք է ճանաչել այսօրվա Ռուսաստանը. պուտինյան շտրի՞խ է, թե՞ խորքային մի բան՝ Ոսկե հորդային հասնող
13:30
Իրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 4 մարդ
300 մլն դոլար արժի՞ վճարել հաճախորդների տվյալների համար. «Ամերիայի» գործարքի ռիսկերը չափազանցված են
Նախօրեին ամփոփվեց Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի պաշտոնական այցը
Փաշինյանի զանգը Ֆրանսիայի նախարարի այցից անմիջապես հետո
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ուկրաինայի նախագահի Հայաստան այցի մասին տարածվող լուրին

Էրդողանը Պուտինի հետ չի՞ կիսում «Ղարաբաղը»

Ռուսաստանի նախագահի Թուրքիա այցը հետաձգվելու մասին տեղեկատվությանը զուգահեռ ՌԴ արտգործնախարար Գալուզինը հարցազրույց է տվել պետական հեռուստաընկերությանը եւ ասել, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախմբի ներկայության հարցը Մոսկվան քննարկում է միայն Բաքվի հետ: Նա միաժամանակ խոսել է ԼՂ հայ բնակչության վերադարձին աջակցելու Մոսկվայի պատրաստակամության մասին: Ադրբեջանը պաշտոնական մակարդակում Գալուզինի հարցազրույցին չի անդրադարձել:

Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը ներկայացրել է Թուրքիայի Եվրասիական ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Էրայ Քուչլյուերի՝ թուրքական Diriliş Postası պարբերականին հարցազրույցի ուշագրավ դրվագները: Հղելով Թուրքիայի արտգործնախարարության իր աղբյուրներին, Քուչլյուերը միանշանակ պնդում է, որ «ռուսական զորախումբը եկող տարի կհեռանա այդ տարածքներից (Լեռնային Ղարաբաղից), որովհետեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ լիակատար ինքնիշխանության վերականգնումից հետո այլեւս անելիք չունի»:

Թուրք վերլուծաբանը խոսում է Հայաստանի «վերազինումից» եւ ենթադրում, որ «սպառնալիքները լիովին չեզոքացված չեն»: Նա համարում է, որ «Հայաստանը կարող է վերստին ինքնավարություն ստեղծել (Լեռնային Ղարաբաղում)եւ կրկին բորբոքել հակամարտությունը»: Քուչլյուերը գտնում է, որ այդ դեպքում Շուշիի հռչակագրի համաձայն «պատերազմին Թուրքիայի լեգիտիմ մասնակցությունը կլինի անխուսափելի»:

Այս ենթադրությունների եւ վարկածի հիմքում, ըստ էության, մի խնդիր է դիտարկվում. Անկարան համարում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախմբի ներկայությունը կարող է երաշխավորել հայ բնակչության վերադարձը, իսկ այդ դեպքում Բաքուն կունենա նրա իրավունքների եւ ազատությունների խնդիր, իսկ եթե Ռուսաստանը հեռանա, ապա հայերը Լեռնային Ղարաբաղ վերադառնալու ցանկություն չեն ունենա:

Ըստ էության, Անկարան մտադիր չէ Ռուսաստանի հետ կիսել «Ղարաբաղը»: Արցախում էթնիկ զտումներն իրականացվել են Սոչիում Պուտին-Էրդողան բանակցություններից երկու շաբաթ հետո: Ռուսական զորախումբը որեւէ միջամտություն չի ցուցաբերել, Մոսկվան կրկնում է Ալիեւի նարատիվը, որ ,,հայերը կամավոր են հեռացել»: Բայց նույնիսկ այդ դեպքում, ինչպես երեւում է, Էրդողանը Պուտինին «Ղարաբաղից» դուրս է հրավիրում եւ անգամ սպառնում «կոնվենցիոնալ պատերազմով»:

Բացառված չէ, որ ուղղորդված քարոզչություն է տարվում, որպեսզի Հայաստանը գայթակղվի Լեռնային Ղարաբաղում «ինքնավարությունը վերականգնելու հնարավորության» խայծով եւ Ադրբեջանի հետ բանակցություններում նախապատվություն տա Մոսկվայի միջնորդությանը: Բայց շատ հնարավոր է, որ Ադրբեջանի «կուրացիայի» հարցում Մոսկվան եւ Անկարան իրոք սուր տարաձայնություններ ունեն:

ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի ասած «համատեղ բարդ օպերացիան» փաստացի տեղի է ունեցել, բայց ինչպե՞ս դա ձեւակերպել: Հայ-ադրբեջանական պայմանագրով հնարավոր չէ: Ռուս-թուրքական նոր պայմանագրի մասին փորձագիտական տեսակետներ բազմիցս են հնչել: Քուչլյուերի մեկնաբանություններից հետեւում է, որ արտգործնախարարությունների մակարդակով ռուս-թուրքական քննարկումներ ընթանում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում