Tuesday, 27 02 2024
Հայաստանն ու Ֆրանսիան կփոխանակվեն հետախուզական տվյալներով
«Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ անչափահասի ներգրավմամբ․ երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
Ես դեմ չեմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն. պատրաստ էլ չեմ այլ տարբերակ լսելուն. ԱԺ նախագահ
Ալիևի հետ մի՛ մտեք «պալեմիկայի» մեջ, նրանք մեզ շատ ուշադիր հետևում, լսում են. Սիմոնյան
14:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքվին կոչ է անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանն ու ցեղասպանությանը. հայտարարություն
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա զանգվածային ոճրագործություններին. ԱԳՆ
Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները
Վերականգնվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27 մլրդ. 785 մլն. ՀՀ դրամի վնաս
13:30
Իրանը պահանջել է վերացնել միջուկային զենքի պաշարներն ամբողջ աշխարհում
Եթե Զելենսկին գա, դա տարածաշրջանային այց կլինի, ոչ թե՝ այց Հայաստան. Սիմոնյան
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Ուղիղ․ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից 2 տարի անց․ ի՞նչ ունենք և ի՞նչ սպասել․ քննարկում
13:00
Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռներ մատակարարելու համար կոալիցիա կստեղծվի․ Մակրոն
Ինչու՞ են բանակում ավելացել մահվան դեպքերը, ովքե՞ր են պատժվել. հարց՝ ՊՆ փոխնախարարին
Բաղդադում մեկնարկել է Հայաստանի և Իրաքի նախագահների հանդիպումը
Վարչապետը ժամանել է Աթենք
12:15
Մակրոնը չի բացառել Արևմտյան երկրների զինվորականների տեղակայումն Ուկրաինայում
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988թ. Սումգայիթում բոլոր սպանվածներին. ԱՄՆ դեսպանատուն
Փաշինյանի հատկանշական այցը Հունաստան
Փորձել են ապօրինի արտահանել 29,5 միլիոն ռուբլի
11:30
Բայդենը հույս ունի Գազայում մոտալուտ զինադադար հաստատել
Ռուսաստանը կարգելի բենզինի արտահանումը կես տարով
Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով՝ կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք
10:45
Նավթի գներն աճել են. 26-02-24
10:30
Ryanair-ի տոմսերը գները կբարձրանան
Էրեբունի համայնքում ապօրինի արդյունահանվել է բազալտի օգտակար հանածո՝ պետությանը պատճառելով 79 մլն դրամի վնաս. գործն ուղարկվել է դատարան
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Բրիտանիան ապահովագրու՞մ է Ալիեւին

BP-ի գլխավոր գործադիր տնօրեն Մյուրեյ Օչինկլոսը շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիեւին եւ հավաստիացրել, որ ընկերությունը «մշտապես հավատարիմ է Ադրբեջանում իր էներգետիկ ծրագրերին, պատրաստակամ է ամրապնդել կառավարության եւ Socar-ի հետ երկարատեւ գործընկերությունը»: Ընթացիկ տարեվերջին ավարտվում է այսպես կոչված «դարի պայմանագրի» ժամկետը: Կասպից ավազանից նավթի արդյունահանման եւ արտահանման միջազգային կոնսորցիումի ամենախոշոր մասնակիցը BP-ն է, որին բաժին է ընկնում շահույթի գրեթե մեկ երրորդը, բայց նա նաեւ ամենամեծ ներդրումներ է կատարել:

Կարծիք կա, որ նոր պայմանագիր կկնքվի մինչեւ 2050 թվականի ժամկետով: Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանը նախապատրաստվում է «մեծ մասնավորեցման»: Խոսքը ենթադրաբար վերաբերում է նաեւ Socar-ին, որ պետական է միայն ֆորմալ առումով, իրականում պատկանում է իշխող ընտանիքին, ունի անկախ բյուջե եւ առանձին «գանձարկղ»: BP-ի գլխավոր գործադիր տնօրենի նկատառումը, որ պատրաստ են Ադրբեջանի կառավարության եւ Socar-ի հետ երկարամյա գործընկերության ամրապնդմանը, պետք է հասկանալ, երեւի, լրացուցիչ ներդրումների խոստման իմաստով:

Ավելի վաղ Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրներն ակնարկել են, որ Իլհամ Ալիեւի հատուկ ներկայացուցիչը BP-ի ղեկավարության հետ գաղտնի բանակցություններ է վարում, որպեսզի կորպորացիան Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակին համոզի՝ Եվրամիության հետ հարաբերություններում Ալիեւի օգտին լոբբինգ իրականացնելու հարցում: Որքանո՞վ է հավաստի կամ գոնե իրականությանը մոտ այս տեղեկությունը՝ դժվար է ասել:

Ուշադրության է արժանի Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրություններին Լոնդոնի արձագանքը: Այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները բավարարվել է Բաքվում դեսպանատան սոցցանցային գրառմամբ, Մեծ Բրիտանիան Ալիեւի վերընտրությանն անդրադարձել է արտաքին գործերի նախարարության հայտարարությամբ: Բրիտանական ԱԳՆ-ն հիմք է ընդունում ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի նախնական եզրակացությունը եւ ընդգծում, որ Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրությունները «գործնականում փակ եւ ոչ մրցակցային էին»:

Հավաստելով, որ Ադրբեջանը Մեծ Բրիտանիայի «կարեւոր գործընկերն է»՝ պաշտոնական Լոնդոնը Բաքվին հորդորում է հրապարակային հաստատել «ժողովրդավարական բարեփոխումների հանձնառությունը եւ ձեռնամուխ լինել հետեւողական քայլերի»: Ասվածից կարելի՞ է ենթադրել, որ Ալիեւը BP-ի եւ այլ խողավակներով Մեծ Բրիտանիայի կառավարությանը հավաստիացրել է, որ նախագահական արտահերթ ընտրություններից հետո «բարեփոխումներ կիրականացնի» եւ Լոնդոնը պատեհ առիթն օգտագործելում է, որպեսզի մասնակիորեն հրապարակայնացնի այդ քննարկումները:

Տպավորություն է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարությունը հասցեագրված է եվրոպական գործընկերներին, որպեսզի նրանք Լոնդոն-Բաքու cսեպարատ համաձայնությունների» կասկածներ չունենան: Մյուս կողմից էլ Լոնդոնը BP-ի գլխավոր գործադիր տնօրենի մակարդակով «երկարամյա գործընկերությունն ամրապնդելու» հավաստիացում է անում: Ի՞նչ կառաջարկի Ալիեւը: Նա հայտարարել է, որ առաջիկա տասնամյակներին Ադրբեջանը կվերածվի «կանաչ էներգիայի» աղբյուրի: Սա նոր գործարքի առաջարկությու՞ն է էներգակիրների հարցում խնդիրներ ունեցող Եվրամիությանը: Ալիեւը նավթա-գազային ոլորտը հանձնում է BP-ի՞ն: Փոխարենը Մեծ Բրիտանիան նրան ապահովագրու՞մ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում