Tuesday, 27 02 2024
13:00
Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռներ մատակարարելու համար կոալիցիա կստեղծվի․ Մակրոն
Ինչու՞ են բանակում ավելացել մահվան դեպքերը, ովքե՞ր են պատժվել. հարց՝ ՊՆ փոխնախարարին
Բաղդադում մեկնարկել է Հայաստանի և Իրաքի նախագահների հանդիպումը
Վարչապետը ժամանել է Աթենք
12:15
Մակրոնը չի բացառել Արևմտյան երկրների զինվորականների տեղակայումն Ուկրաինայում
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988թ. Սումգայիթում բոլոր սպանվածներին. ԱՄՆ դեսպանատուն
Փաշինյանի հատկանշական այցը Հունաստան
Փորձել են ապօրինի արտահանել 29,5 միլիոն ռուբլի
11:30
Բայդենը հույս ունի Գազայում մոտալուտ զինադադար հաստատել
Ռուսաստանը կարգելի բենզինի արտահանումը կես տարով
Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով՝ կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք
10:45
Նավթի գներն աճել են. 26-02-24
10:30
Ryanair-ի տոմսերը գները կբարձրանան
Էրեբունի համայնքում ապօրինի արդյունահանվել է բազալտի օգտակար հանածո՝ պետությանը պատճառելով 79 մլն դրամի վնաս. գործն ուղարկվել է դատարան
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Զելենսկու այցը «ստուգողական աշխատանք» է տարածաշրջանի համար
Շինարարական օբյեկտները պետք է շահագործման հանձնվեն հնարավորինս սեղմ ժամկետներում. փոխքաղաքապետ
Թուրքիան ստում է՝ Սփյուռքը չի կարող Հայաստանին պարտադրել իր տեսակետը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Հունաստան
Մեզ բացեիբաց սպառնում են հայկական պետության ոչնչացմամբ
Աղազարյանները շարունակում են ունեցվածք դիզել. «Ժողովուրդ»
ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի և ՔՊ-ի փակ հանդիպմանը ամենաակտիվը եղել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը. «Ժողովուրդ»
Որոշումը հետաձգվել է. ՔՊ-ում կանգնել են երկընտրանքի առաջ. «Հրապարակ»
«Կոնդի նախագիծը» կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության սեւ էջերից մե՞կը. «Հրապարակ»
Փաշինյանի եւ ՔՊ-ական պատգամավորներիի փակ հանդիպումը տևել է 3 ժամից ավելի. Ակնարկել է՝ մեծ առաջընթաց չկա. «Ժողովուրդ»
«Վեոլիա ջուր»-ն՝ ընդդեմ Եհովայի վկաների. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ճարտարի պայթյունը ցրում է «ականային ահաբեկչության» առասպելը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Փետրվարի 10-ին ժամը 9:30-ի սահմաններում Արցախի օկուպացված Ճարտար քաղաքում ռազմական նշանակության պայթուցիկ է պայթել, տուժել է Սամիր Ալեսկերովը, որ աշխատում էր մեղվաբուծական տնտեսությունում: Նա տեղափոխվել է հիվանդանոց, գրում են Բաքվի լրատվամիջոցները՝ հղելով ոստիկանության պաշտոնական հաղորդագրությանը:

Գործ ունենք բացառիկ կարեւորության տեղեկատվության հետ: Ըստ այդմ, հեքիաթ է Բաքվի հավաստիացումը, թե բռնատեղահանված արցախցիների գույքը «խստագույնս պահպանվում է եւ մնում անձեռնմխելի»: Ճարտար քաղաքում ոչ մի Սամիր Ալեսկերով երբեւէ չի բնակվել, գույք, հող եւ այլ ունեցվածք չի տիրապետել, ուստի հետեւում է, որ նա ապօրինաբար տիրացել է հայ քաղաքացու թողած մեղվանոցին:

Երկրորդ, պայթել է «ռազմական նշանակության պայթուցիկ»: Բայց դա ական չէ, այլապես հենց այդպես էլ կհաղորդվեր: Ըստ երեւույթին, խոսքը նռնակի մասին է: Ո՞վ է մեղվանոցում Սամիր Ալեսկորովին նռնակային թակարդ լարել: Ամենայն հավանականությամբ՝ նրա մրցակիցներից մեկը: Ովքեր առաջին պատերազմից հետո անցել են թշնամուց ազատագրված հայկական գյուղերով, տեսել են հայերի տների վրա մեկը մյուսի հասցեին սպառնալիքներ պարունակող ադրբեջաներեն գրառումներ:

Տողերիս հեղինակն, օրինակ, Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում Սուրեն Ալեքսանյանի առանձնատան պատին կարդացել է այսպիսի գրություն. «Ագիլ, զուր մի չարչարվիր, տունն իմն է»: Ճարտարի մեղվանոցի շուրջ, ամենայն հավանականությամբ, երկու կողոպտչի միջեւ նույն կարգի թշնամություն է ծագել, եւ երկրորդը նռնակի լարան է տեղադրել, որպեսզի Սամիր Ալեսկերովին սպանի:

Ըստ ամենայնի, նույն ձեռագիրն է նաեւ ականների պայթյունների դեպքում: Ադրբեջանցի «հովիվները» որպես օրինաչափություն՝ ականի են զարնվում օկուպացված հայկական բնակավայրերում: Վերջին դեպքը տեղի է ունեցել Մարտակերտի շրջանի Հայկաջուր ավանում: Երեւույթը վկայում է, որ նույնիսկ բռնատիրության պայմաններում Բաքուն իրավիճակը լիովին չի վերահսկում, այսպես կոչված «ազատագրված տարածքներում» հայկական սեփականությանը տիրանալու կատաղի մրցակցություն է: Եւ կողոպտիչները մոլուցքի մեջ մեկը մյուսի դեմ ծուղակներ է ստեղծում, որպեսզի տվյալ տարածքում հաստատի իր «օրինական իրավունքները»:

Ինչպե՞ս են ականները, նռնակները, պայթուցիկ այլ միջոցները հայտնվում մարդկանց ձեռքին: Քանի որ շուրջ 12 հազար քառակուսի կիլոմետր ընդգրկող տարածքում քաղաքացիական իշխանության մարմիններ չկան, համայնքներ կազմավորված չեն, տերուտնօրենը զինվորականությունն է, հատուկ ծառայությունները, ոստիկանությունը: Նրանք էլ, երեւում է, միմյանց միջեւ մրցակցում են: Եւ, բնականաբար, իրենց խմբավորման անդամներին տրամադրում են «հայրենակալվածքի անվտանգության ապահովման» միջոցներ:

Իրավիճակի անկառավարելիությունն արդարացնելու համար Բաքուն քարոզչահնարք է կիրառում՝ միջազգային հանրությանն ապակողմնորոշելու, որ «խաղաղ մարդիկ Հայաստանի ականային ահաբեկչության զոհ են դառնում»: Սա նաեւ բանակցություններում ռեսուրս է օգտագործվում: Ճարտարի պայթյունի մասին Բաքվի տեղեկատվությունը ցրում է ադրբեջանական բոոր նարատիվները: Մնում է խորքով գնահատել երեւույթը եւ համապատասխան խոսույթ ձեւավորել ու կիրառել: Առաջին հերթին բռնատեղահանված 120 հազար արցախցիները պետք է հետամուտ լինեն, որպեսզի անցկացվի անկախ եւ անաչառ դիտարկում՝ պարզելու, թե իրականում ինչ է կատարվում Ստեփանակերտում եւ օկուպացված մյուս բնակավայրերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում