Tuesday, 27 02 2024
Հզբոլլահը հրթիռակոծել է Գոլանի բարձրունքները
Բարեկամս անմեղ է, դատարանն է որոշողը. Փաշինյանի հետ խոսել եմ, երկուսիս կարծիքը համընկել է. Սիմոնյան
Հայաստանն ու Ֆրանսիան կփոխանակվեն հետախուզական տվյալներով
«Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ անչափահասի ներգրավմամբ․ երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
Ես դեմ չեմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն. պատրաստ էլ չեմ այլ տարբերակ լսելուն. ԱԺ նախագահ
Ալիևի հետ մի՛ մտեք «պալեմիկայի» մեջ, նրանք մեզ շատ ուշադիր հետևում, լսում են. Սիմոնյան
14:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքվին կոչ է անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանն ու ցեղասպանությանը. հայտարարություն
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա զանգվածային ոճրագործություններին. ԱԳՆ
Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները
Վերականգնվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27 մլրդ. 785 մլն. ՀՀ դրամի վնաս
13:30
Իրանը պահանջել է վերացնել միջուկային զենքի պաշարներն ամբողջ աշխարհում
Եթե Զելենսկին գա, դա տարածաշրջանային այց կլինի, ոչ թե՝ այց Հայաստան. Սիմոնյան
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Ուղիղ․ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից 2 տարի անց․ ի՞նչ ունենք և ի՞նչ սպասել․ քննարկում
13:00
Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռներ մատակարարելու համար կոալիցիա կստեղծվի․ Մակրոն
Ինչու՞ են բանակում ավելացել մահվան դեպքերը, ովքե՞ր են պատժվել. հարց՝ ՊՆ փոխնախարարին
Բաղդադում մեկնարկել է Հայաստանի և Իրաքի նախագահների հանդիպումը
Վարչապետը ժամանել է Աթենք
12:15
Մակրոնը չի բացառել Արևմտյան երկրների զինվորականների տեղակայումն Ուկրաինայում
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988թ. Սումգայիթում բոլոր սպանվածներին. ԱՄՆ դեսպանատուն
Փաշինյանի հատկանշական այցը Հունաստան
Փորձել են ապօրինի արտահանել 29,5 միլիոն ռուբլի
11:30
Բայդենը հույս ունի Գազայում մոտալուտ զինադադար հաստատել
Ռուսաստանը կարգելի բենզինի արտահանումը կես տարով
Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով՝ կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք
10:45
Նավթի գներն աճել են. 26-02-24
10:30
Ryanair-ի տոմսերը գները կբարձրանան
Էրեբունի համայնքում ապօրինի արդյունահանվել է բազալտի օգտակար հանածո՝ պետությանը պատճառելով 79 մլն դրամի վնաս. գործն ուղարկվել է դատարան

Գլոբալ փլուզման «պահանջը» Հայաստանից

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Գազայի իրադարձությունները ցույց տվեցին, որ ՄԱԿ ԱԽ-ն արդյունավետ չի կատարում իր առաքելությունը եւ այդ կառույցի եւ ՄԱԿ կառուցվածքի բարեփոխումը հրամայական է: Իրանը հերթական երկիրն է, որ բարձրացնում է ՄԱԿ ԱԽ ռեֆորմացիայի անհրաժեշտության հարցը: Մինչ այդ դրա անհրաժեշտության մասին խոսել են հենց ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ, օրինակ Միացյալ Նահանգները, դրա անհրաժեշտության մասին խոսել է Թուրքիան, Հնդկաստանը:

Սա առաջին հերթին պարզորոշ վկայում է մի բան, որ ՄԱԿ ԱԽ-ն այլեւս միջազգային հարաբերություններում որոշիչ մեխանիզմ չէ, հետեւաբար պետական անվտանգության հարցերում այդ մեխանիզմին ապավինելը պարզապես կլինի խաբկանք: Դա անշուշտ բոլորովին չի նշանակում համարել, թե այն այլեւս չկա եւ հրաժարվել այդ մեխանիզմում դիվանագիտական աշխատանքից: Պարզապես պետք է հրաժարվել դրա կենսունակության վերաբերյալ վաղեմի պատկերացումներից: Դրան զուգահեռ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ գործնականում համաշխարհային անվտանգության հարցերը առնվազն ներկայիս փուլում ենթակա են այսպես ասած լոկալացման:

Այլ կերպ ասած, ըստ էության գոյություն չունի ընդհանրական, «ունիվերսալ» մեխանիզմ, որն ի զորու է համաչափորեն ներգործություն ունենալ միջազգային հարաբերությունների խնդրահարույց կետերում եւ ռեգիոններում գոյություն ունեցող խնդիրների լուծման կամ կառավարման գործում:

Ըստ այդմ, Հայաստանի անվտանգության միջավայրի, դրանում գոյություն ունեցող ռիսկերի ու սպառնալիքների, դրանց հակազդման ռեսուրսների, ինչպես նաեւ գոյություն ունեցող հնարավորությունների առնչությամբ Հայաստանից պահանջվում է պատկերացումների եւ գնահատումների համարժեքացում գոյություն ունեցող իրողություններին, ասել է թե՝ լուծումների «լոկալացման» մեթոդաբանությանը:

Եթե նախկինում հենց գլոբալ համակարգերն էին առավել ինտենսիվ ազդեցություն թողնում ֆորմալ եւ ոչ ֆորմալ լոկալ մեխանիզմների վրա, ապա այսօր արդեն՝ եթե նույնիսկ հակառակը չէ, ապա առնվազն կամ «համահարթեցում» եւ լոկալ մեխանիզմները գործում են այլեւս ուրույն տրամաբանությամբ, այդ թվում նաեւ հաշվի առնելով գլոբալ ավանդական մեխանիզմների ճգնաժամը եւ անկենսունակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում