ԲՀԿ կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, գնահատելով ներկա տնտեսական վիճակը, նշեց, որ, ընդհանուր առմամբ, վիճակը մի քիչ լավ է, մի քիչ վատ, բայց՝ ոչ այնքան ուրախ: Նրա խոսքերով՝ գնաճի երևույթը վատ է ցանկացած պետութան համար: Սակայն Հայաստանում գնաճը կազմում է 9 տոկոս, ինչին նպաստող գլխավոր պատճառներից մեկը մենաշնորհն է, սակայն ոչինչ չի արվում այն զսպելու համար: Այնինչ, մենաշնորհի վերացումը կզսպեր գնաճը: