Ղազախստանի խոշորագույն «Ամանաթ» կուսակցությունը երկրի ղեկավար Կասիմ-ժոմարտ Տոկաևին առաջարկել է նախագահի աշխատակազմի ղեկավար Օլժաս Բեկթենովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Այս մասին տեղեկացրել է նախագահի մամուլի ծառայությունը։
Օրենսդրության համաձայն՝ առաջիկայում երկրի ղեկավարն առաջադրված թեկնածությունը կքննարկի Մաժիլիսի մյուս խմբակցությունների հետ: