Բրիտանացի երգիչ Ռոբբի Ուիլյամսը Լոնդոնում ներկայացրել է հագուստի իր հավաքածուն` գրում է The Sun-ը: Ուիլյամսի հավաքածուն անվանվել է Farrel իր հանգուցյալ պապի` Ջեկ Ֆարելի հիշատակին: Աշուն-ձմեռ հավաքածուի մեջ են վերարկուներ, փոխկապներ, կոստյումներ, ջինսեր և այլն: Ինչպես նշում է Contact Music-ը, Farrel-ի հագուստների գինը տատանվում է 35-350 ֆունտ-ստեռլինգի սահմաններում:
Նոր հավաքածուի ստեղծման գործում նախկին երգչին օգնել են դիզայներ Մարկուս Լավը և վարսահարդար Օլիվեր Վուդսը:
Ռոբբի Ուիլյամսը բացի նորաձևությունից, զբաղվում է նաև գեղանկարչությամբ և անչափ հետաքրքրվում է այլմոլորակայինների գոյության մասին գիտական տեսություններով:








































