Ղրղզստանի իշխանությունները մի քանի վարկած են դիտարկում Բիշքեկի ջէկ-ում տեղի ունեցած պայթյունի, այդ թվում՝ դիվերսիայի վերաբերյալ: Այդ մասին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի արտակարգ իրավիճակների նախարար Բոոբեկ Աժիկեևը․
«Վթարի պատճառները պարզվում են, տեխնածին գործոնն ու դիվերսիան դիտարկվում են, քանի որ օբյեկտում արտակարգ պատահարից առաջ ձայներ են լսվել», – ասել է նա: Նրա խոսքով՝ ջէկ-ի տարածքում հայտարարվել է «արտակարգ իրավիճակի ռեժիմ»։