2010 թ. հունվար-հոկտեմբերին հանրապետությունում, ըստ արդյունաբերությամբ զբաղվող 2437 տնտեսավարող սուբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների, ինչպես նաև վիճակագրական մոնիթորինգում չընդգրկված տնտեսվարող փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեության գնահատման (ըստ ցածր առաձգականությամբ ապրանքների արտադրության բազային ցուցանիշի), ընթացիկ գներով, թողարկվել է 653,627.5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 649,088.5 մլն դրամի արտադրանք, որից ԱՊՀ երկրներում`45,986.0 մլն դրամի, այլ երկրներում`178,872.7 մլն դրամի արտադրանք: 2009 թ. հունվար-հոկտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է 109.8%, իսկ արդյունաբերական արտադրանքի ինդեքսն առանց էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու, լավորակ օդի, ինչպես նաև ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման` 113.6%: