Վերջին ամիսներին ռուսական եւ միջազգային մամուլը շատ է խոսում Պուտինի ընտանեկան խնդիրների մասին: Որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Վլադիմիր Պուտինը բաժանվել է կնոջից, մի քանի բլոգերներ էլ գրել էին, թե Լյուդմիլա Պուտինան միանձնուհի է դարձել:
Սակայն մարդահամարի վերաբերյալ տեսանյութերից մեկում ռուսական հեռուստաալիքները ցուցադրեցին, թե ինչպես է Վլադիմիր Պուտինը տիկնոջ հետ ընդունում է մարդահամար անցկացնող կնոջը եւ սիրալիր պատասխանում նրա հարցերին: «The Times» ամերիկյան թերթը սա համեմատում է Բիլ Քլինթոնի պահվածքի հետ, երբ ԱՄՆ նախագահը հերթական նախագահական ժամկետի համար փորձում էր ներկայանալ որպես ամուր ընտանիքի երջանիկ հայր: Նույն մարտավարությունն է, ըստ թերթի, որդեգրել նաեւ Վլադիմիր Պուտինը: