Thursday, 25 04 2024
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները

ԼՂ հարցի կարգավորման գործընթացում լուրջ փոփոխություններ չեն սպասվում

«Չեմ կարծում, որ այս շրջանում որևէ լուրջ բան տեղի կունենա, եթե, իհարկե, համանախագահող երկրները չորոշեն բանակցային գործընթացի օրակարգում փոփոխություններ ներմուծել և դրանց հիման վրա նոր առաջարկներով հանդես գալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով ԼՂ հարցի կարգավորման գործընթացի ներկայիս վիճակի մասին՝ կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Տեղեկացնենք, որ Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի երկրորդ տասնօրյակին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

Նշենք նաև, որ վերջին շրջանում ԼՂ հարցի կարգավորման գործընթացի պասսիվությունը փորձագետները կապում են մասնակից երկրներում կատարվող քաղաքական գործընթացների` մասնավորապես սպասվելիք ընտրական պրոցեսների հետ: Արման Մելիքյանը ևս նկատեց, որ այժմ ճիշտ ժամանակը չէ նոր առաջարկություններով հանդես գալու համար: Ըստ նրա՝ ներկայիս քաղաքական կոնյունկտուրան ենթադրում է, և նախընտրելի է, որ այդ նորամուծությունները շրջանառության մեջ դրվեն հաջորդ տարի:

«Բայց, իհարկե, որևէ բան այս հարցում հստակ կանխորոշել հնարավոր չէ: Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ համանախագահող երկրները կշարունակեն միմյանց հետ շփումները, և կարծում եմ, որ թեև այսօր հասունացել է օրակարգում փոփոխություններ կատարելու պահը, սակայն այդ գործընթացը պահանջում է մանրակրկիտ, բազմակողմանի և սթափ աշխատանք»,- մանրամասնեց Մելիքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում