Friday, 12 04 2024
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կանցկացվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումներ
19:20
ԵՄ խորհուրդը հաստատել է պատժամիջոցների շրջանցման համար քրեական պատիժների սահմանումը
Նարեկ Մալյանը դատապարտվել է ազատազրկման՝ 1 տարի ժամկետով
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԵԽ գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ծրագիրը
Ակադեմիական քաղաքի կառուցումը 1,2 տրիլիոն դրամ կկազմի. Մատենադարանի շենքը չի վաճառվի
Բուհական համակարգի արմատական վերանայումը այլընտրանք չունի. ավելացնելու ենք ֆինանսավորումը
Շվեդիայի պատվիրակությունն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հենակետեր
Սուրեն Պապիկյանը Ավստրալիայի դեսպանի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ԶՈւ բարեփոխումների ընթացքը
18:20
ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում
18:10
Իրանի հյուպատոսության գնդակոծման պատասխանը կլինի տեղին և սահմանափակ․ Աբդոլլահիան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վեց ամիսների ընթացքում պետությանն է վերադարձվել շուրջ 10 մլրդ դրամի գույք
Իրա՞նն էր Ֆրանսիայի դեսպանին «տարել» Սյունիք
«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ձգտում են խաթարել կայունացումը Հարավային Կովկասում». Լավրով
Պուտինը կարող է այցելել Թուրքիա մինչև ապրիլի վերջ
17:30
Չինական բանկերը սկսել են արգելափակել էլեկտրոնիկայի համար Ռուսաստանից վճարումները
17:20
Ոսկու գինը նորացրել է պատմական առավելագույնը
17:10
Հունաստանի վարչապետը Վիլնյուսում հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների սպանության մասին
16:40
Ուկրաինայի պաշտպանության փլուզման վտանգ կա
Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանի բացարձակ իրավազորությունը իր տարածքի վրա
16:24
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը կհեռացնի Վրաստանը եվրոպական ուղուց». Միլլեր
Պետք է ՌԴ-ից կորզել ինչ-որ բան՝ երդմնակալությանը Փաշինյանի մասնակցելու դիմաց
16:09
Իրանը կարող է հարվածել Իսրայելին առաջիկա 24-48 ժամվա ընթացքում
ФСБ-ն առևանգել է երկու հոգու․ պետք է հիասթափեցնեմ վարչապետին
15:45
ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան անցկացրել են ռազմածովային զորավարժություններ ավիակիրի մասնակցությամբ
Սիդնեյում ապրիլի 21-ին կանցկացվի Արդարության երթ

ԱՄՆ-ում առաջին անգամ մահապատիժ են իրականացրել մաքուր ազոտի միջոցով

ԱՄՆ Ալաբամա նահանգը հունվարի 25-ին առաջին անգամ մահապատիժ է իրագործել մաքուր ազոտի միջոցով։ Մահապատիժն իրականացվել է 58-ամյա Քենեթ Սմիթի նկատմամբ, որը 1988 թ․ դատապարտվել էր հոգևոր հովվի կնոջ պատվիրված սպանության համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

2022 թ․ նոյեմբերին Ալաբամայի իշխանություններն արդեն մեկ անգամ փորձել էին Սմիթին մահապատժի ենթարկել ներարկման միջոցով, սակայն մահապատիժն իրագործողներին մի քանի ժամ շարունակ չէր հաջողվել ներերակային ներարկում կատարել։

Ալաբամա նահանգը հայտնել էր, որ այս նոր մեթոդն անցավ և արագ մեթոդ է, և Սմիթը կկորցներ գիտակցությունը մեկ րոպեից պակաս ժամանակամիջոցում, սակայն ականատեսները հայտնել են, որ դա տևել է մի քանի րոպե։ Ընդհանուր առմամբ, մահապատժի գործընթացը սկսվել է տեղի ժամանակով ժամը 19։53-ին, իսկ Սմիթի մահն արձանագրվել է ժամը 20։25-ին։

Սմիթի փաստաբանները փորձել էին բողոքարկել նման մեթոդով մահապատժի վճիռը՝ պատճառաբանելով, որ դա դաժան և արտասովոր պատիժ է։

ԱՄՆ-ում միայն երեք նահանգ՝ Ալաբաման, Օկլահոման և Միսիսիպին են թույլատրում ազոտային հիպոքսիայի կիրառումը՝ որպես մահապատժի այլընտրանքային մեթոդ, քանի որ մահացու ներարկումներում օգտագործվող դեղամիջոցներն ավելի դժվար է գտնել։

Քենեթ Սմիթը դատապարտվել է 45-ամյա Էլիզաբեթ Սենեթի սպանության համար։ Նրա հանցակիցը մահապատժի էր ենթարկվել 2010 թվականին։ Սպանությունը պատվիրել էր Սենեթի ամուսինը՝ դրա համար վճարելով 1000-ական ԱՄՆ դոլար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում