Ալմաթիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բուժօգնության է դիմել 44 մարդ: Այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս»-ի հրապարակումից։
Ըստ Ղազախստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության՝ տուժածներն ունեն տարբեր տեսակի, թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ Ավելի վաղ հաղորդվել էր 8 տուժածի մասին։
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 264 կմ հեռավորության վրա։