Saturday, 20 04 2024
Վարչապետը Լոռիում ծանոթացել է դպրոցներում շինարարության հետ կապված խնդիրների վերացման աշխատանքներին
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Աստանավիստա

Պարզվեց, որ Աստանան էլ, սատանայի նման, այդքան սարսափելի չէ, որքան թվում է: ԵԱՀԿ գագաթնաժողովը անցավ կամ կարելի է համարել անցած, թեեւ, օրինակ, դեռ այսօր էլ նախատեսվում են ինչ-որ բաներ. Սերժ Սարգսյանն է այսօր ելույթ ունենալու, բայց Աստանայից հեռացել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, իսկ դա արդեն, առավել եւս` որ ԱՄՆ նախագահ Օբաման ու Ֆրանսիայի նախագահ Սարկոզին ընդհանրապես չէին եկել, նշանակում է գագաթնաժողովի վերջ: Իսկ կյանքը շարունակվում է: Եվ դա, թերեւս, այն գլխավոր եզրակացությունն է, որ պետք է անել ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո, որն անցավ WikiLeaks-ի ֆոնին: Դրա շունչն Աստանայում չէր կարող չզգացվել, եւ թերեւս հենց այդ շնչով էր պայմանավորված, որ Ղազախստանի մայրաքաղաքում չեղան նշանակալից դիվանագիտական հայտարարություններ, ձեռքսեղմումներ, պայմանավորվածություններ: Համաշխարհային դիվանագիտական «բոմոնդը» WikiLeaks-ից հետո կարծես բավականին լրջացել է եւ դարձել առավել խոհուն, առավել ծանրակշիռ, հասկացել խոսքի արժեքը, գինը: Հայաստանին, թերեւս, չէր խանգարի հետ չմնալ այդ լրջությունից եւ անհրաժեշտ հետեւություններ անել WikiLeaksված Աստանայից: Իսկապես, կանգ առնելու, լրջանալու եւ խորհելու ժամանակն է: Միջազգային իրադրությունը կարծես ամենանպաստավորն է դրա համար, ինչը վկայեց Աստանան: Միջազգային քաղաքականության սուբյեկտները կենտրոնացել են իրենց կոնկրետ խնդիրների վրա, եւ ռեգիոնալ հակամարտությունների հարցում կարծես չկա առանձնապես լուրջ դիմակայությունների ցանկություն, հետեւաբար նաեւ չկա լուրջ ճնշում այդ հակամարտության սուբյեկտների վրա: Իսկ դա նշանակում է, որ այդ սուբյեկտներն էլ, որոնցից մեկը Հայաստանն է, պետք է օգտվեն առիթից եւ զբաղվեն սեփական խնդիրներով, քանի որ հայտնի չէ, թե աշխարհը որ «ոտքի վրա» ուշքի կգա WikiLeaks-ից: Իսկ որ ուշքի կգա` դա հաստատ, քանի որ WikiLeaks-ն ընդամենը շոկային թերապիայի սեանս էր: Ուրեմն պետք է ոչ թե բավարարվել նրանով, որ այդ սեանսի շնորհիվ հաջողվեց խուսափել անցանկալի զարգացումներից, այլ պետք է օգտվել առիթից եւ վերջապես հարթել ներքին այն անցանկալի իրողությունները, որոնք Հայաստանը գերկախվածության մեջ են դրել արտաքին իրադարձություններից: Հայաստանը պետք է պատրաստվի միջազգային հանրության «ուշքի գալուն», որպեսզի այդ պարագայում չստացվի այնպես, որ դրանից Հայաստանի «ուշքը գնա»: Իսկ ի՞նչ է նշանակում պատրաստվել դրան: Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը Աստանայից պետք է Երեւան վերադառնա ոչ թե հաղթանակած դեմքի արտահայտությամբ, թե` տեսաք, որ մենք անկյուն քշված չենք, այլ համաշխարհային անկանխատեսելի զարգացումներից լուրջ հետեւություններ արած եւ գիտակցած, որ ժամանակն է ձեռնամուխ լինել երկրի ներսում առկա ներհասարակական եւ ներքաղաքական խնդիրների լուծման ուղղությամբ իրական քայլեր կատարելուն: Խոսքն առաջին հերթին վերաբերում է քաղբանտարկյալներին վերջապես ազատ արձակելուն եւ երկրի վրայից այդ ամոթալի, խայտառակ խարանը հանելուն: Խոսքը նաեւ վերաբերում է տնտեսական, իրավական, քաղաքական ոլորտների համակարգային բարեփոխումներ իրականացնելուն, երկրում մրցակցային միջավայր ձեւավորելուն, որպեսզի բոլոր ոլորտներում էլ գերիշխող դիրք ունենա մեկը` հասարակական կարծիքը: Վերջապես երկրում պետք է մշակել խաղի այնպիսի կանոններ, որոնք կդառնան հասարակական համերաշխության առանցք եւ կնպաստեն հանրության ստեղծագործական կարողությունների առավելագույն դրսեւորմանը: Հայաստանը միայն ու միայն այդ միջոցով կարող է ադեկվատ լինել եւ հետ չմնալ համաշխարհային զարգացումներից, որոնք այժմ ակնհայտ տեղատվություն են ապրում, բայց մակընթացության հերթական ալիքից առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում