Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը մոտ օրերս կայցելի Իրան։
Էրդողանը նշել է. «Ներկայումս Թուրքիայի ու Իրանի միջև ընթանում են խորհրդակցություններ, որոնք առնչվում են տարածաշրջանում տիրող իրավիճակին, Սիրիայի խնդրին և Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարին։
Թուրքիան և Իրանը սերտորեն համագործակցում են Ղանդիլի լեռներում բազավորված PKK-ի զինյալներիդեմ պայքարում, և հնարավոր է`նրանք համատեղցամաքայինգործողությունիրականացնեն PKK-ի դեմ»։
Էրդողանը հավելել է, որինքը հեռախոսազրույց է ունեցել Իրան ինախագահի` Մահմուդ Ահմադինեժադի հետ և մոտ ապագայում մտադիր է այցելել Իրան։ Սակայն Էրդողանի իրանական այցի ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ ներկայումս իրանական կողմը խիստդ ժգոհ է, որ Թուրքիան համաձայնել է իրանական սահմանից 540 կիլոմետր հեռավորության րա ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայմանը և սպառնում է Թուրքիայինչաջակցել PKK-ի դեմպայքարում։











































