Saturday, 25 05 2024
14:45
«Մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ հարաբերություններին». Պուտինը՝ Ալիևին
Տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը․ նա ձերբակալվել է
14:15
Պենտագոնի ղեկավարը վերադարձել է պարտականությունների կատարմանը
Բորտնիկովը զգուշացրել է. Մոսկվան եւ Լոնդոնը կբախվե՞ն, թե՞ կպայմանավորվեն
13:50
Էստոնիան մտադիր չէ փակել Ռուսաստանի հետ սահմանը
Մեզ հաճելի է կոլեկտիվ անպատասխանատվությունն ու խեղճությունը. կենդանական գիտակցությունն է իշխող
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինը մոբիլիզացիայի նոր ալիք չի նախատեսում
ՀՀ սուբյեկտայնության աստիճանը բավականին բարձրացել է. այսքան ինտենսիվ այցեր երբեք չեն եղել
Երևանի Դավիթ Բեկի փողոցում փլուզում է տեղի ունեցել
Մինսկի «գաղտնիքը». Պուտինը մերժե՞լ է Ալիեւին
Փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է
Փաստաբանը հայտնում է Մարտակերտի քաղաքապետի ձերբակալման մասին
ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ
12:00
Նավթի գներն աճել են. 24-05-24
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց
Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին
Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
Որպես անհայտ որոնվող Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու մեքենան հայտնաբերվել է Դավիթաշենի կամրջի մոտ, դին՝ կամրջի տակ
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Թուրքիայում խնդիրները սրված են. ընդդիմությունն այնպես է դիրքավորվել, որ 2028-ին գալու է իշխանության
Վայոց ձորի մարզում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն
Շարժման հաղթանակը հայ ժողովրդինը չի լինելու. նրանց և լուկաշենկոների վստահությունը փոխկապակցված է
Սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ
Ուշացաք, մատրյոշկաներ, չեք կարողանալու. սրանք ռուսական գաղտնի ծառայությունների զոհերն են
Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր. «Ժողովուրդ»
Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա. «Հրապարակ»
Փաշինյանը զգուշավոր է դարձել. հիստերիկ նոպաներ չի ունենում, որ ճոճվող նավը չխորտակվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյան. «նոր մոդել, նոր մանդա՞տ»
Աննախադեպ գործողություններ են ծրագրվում. «Հրապարակ»
Կառավարության շենքը՝ մերօրյա «Ալկատրաս». «Հրապարակ»

Ստեփանակերտի «ընդհատակյա մարզկոմը» գործում է Երեւանու՞մ

Քաղաքական Ստեփանակերտի մնացորդաց հետ էքսկլյուզիվ կապ ունեցող լրատվամիջոցը գրում է, որ Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք» խմբակցությունը, որ մեծամասնություն է կազմում (իրականում «Ազատ հայրենիքն» ուներ 16 մանդատ, որ 33 պատգամավոր ունեցող ԱԺ-ում ի սկզբանե մեծամասնություն չէր, իսկ մեկն էլ օրերս հայտարարել է խմբակցությունից հեռանալու մասին) «փորձում է տորպեդահարել» Արցախի հարցով միջազգային հանձնաժողով ստեղծելու գործընթացը եւ առարկություններ ներկայացնել որոշ հարցերում: Ասենք՝ դեմ են, որ հանձնախումբն ԱԺ –ի լիազորություններ ունենա, ոմանք էլ առարկություն են հայտնել որոշ փորձագետների անձի հետ կապված:

Հասկացվում է մոտավորապես հետեւյալը. Անցած տարեվերջին Արցախի խորհրդարանը նիստ է գումարել, ընդունել «Արցախի հարցով միջազգային հանձնախումբ ձեւավորելու որոշում»: Այդ նիստին խմբակցությունը մասնակցել է, բայց «հանձնախմբի» լիազորությունների, նրա գործունեության սկզբունքների եւ անհատական կազմի հարցերում առարկություններ ունի: Ի՞նչն է այստեղ արտառոց: Խորհրդարանի կողմից ձեւավորված աշխատանքային մարմինն ինչպե՞ս կարող է օժտվել Ազգային ժողովի՝ Արցախի բարձրագույն ներկայացուցչական մարմնի, լիազորություններով: Կամ ո՞վ եւ ի՞նչ իրավունքով է «Ազատ հայրենիք» (իրականում՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ դաշինք») խմբակցությանը զրկում «միջազգային հանձնախմբի» անհատական կազմի իր տարբերակն ունենալ:

Եթե քաղաքական գործընթաց է, շատ բնական է, որ կան տարաձայնություններ: Հակառակ պարագայում պետք է արձանագրել, որ ինչպես Ստեփանակերտում «նեղ շրջանակը» ճակատագրական որոշումներ էր կայացնում եւ «տղայական քֆուրով» պարտադրում Ազգային ժողովին, այնպես էլ Երեւանում է «ընդհատակյա մարզկոմը» գործում, որի «դարակազմիկ վերդիկտը» պետք է «թագավորկան հրովարտակի» ուժ ունենա քաղաքական անխտիր բոլոր ուժերի համար:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը ճակատագրական թուլամտություն եւ հարմարվողականություն դրսեւորել է անցյալ տարվա օգոստոսին՝ ընդունելով Ստեփանակերտում իշխանափոխության դավադրական ծրագիրը: Այդ պահից նա դադարել է քաղաքական ադեկվատությունից, նրանից լուրջ սպասելիք պետք չէ ունենալ: Բայց եթե իրականությանը համապատասխանում կամ գոնե մոտ է լրատվամիջոցի փոխանցած տեղեկատվությունը, ապա «Ազատ հայրենիք-ՔՄԴ դաշինքը» կամ այն, ինչ քաղաքական Ստեփանակերտից դեռեւս զգոնությունը պահպանում է, պետք է հրապարակային հայտարարությամբ ապալեգիտիմացնի «Արցախի հարցով միջազգային հանձնախմբի» ֆարսը եւ բացահայտի Ստեփանակերտի «ընդհատակյա մարզկոմի» գաղտնիքը:

Ստեղծված իրավիճակում դա Արցախի մասով գործնական որեւէ խնդիր չի լուծելու, բայց որոշակիորեն պարզաջրելու է մի հարց՝ Արցախի հայաթափումը եւ պետականության լուծարու՞մն էր ավելի քան հարյուր հազար մարդու ֆիզիկական փրկության գինը, թե նրանց «փրկության հատուկ գործողությու՞նն» էր Արցախի ոչնչացման գինը: Այդ դեպքում, երեւի, հասկանալի կլինի, թե Երեւանում ի՞նչ, ինչպե՞ս եւ ինչու՞ է ծրագրում Ստեփանակերտի «ընդհատակյա մարզկոմը» կամ նրա մնացորդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում