Tuesday, 09 06 2026
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս

Նիկոլ Փաշինյանը բացում է խաղաքարտերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է արդարադատության նախարարություն՝ 2023 թվականի գերատեսչական գործունեության հաշվետվությունը լսելու համար: Այցի ընթացքում սակայն առանցքայինը եղել է այն, որ Նիկոլ Փաշինյանը բացելլ է խաղաքարտերը եւ ըստ էության առաջին անգամ լսելի դարձրել նոր Սահմանադրություն ունենալու իշխանական ծրագիրը: «Առաջինը, որ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, մենք ինչքան էլ այդ խնդիրը փորձենք այլ ձևերով լուծել, Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից:

Սա էլ է լեգիտիմության հետ կապված, իմիջիայլոց, կարևոր շեշտադրում», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, դարձյալ խոսելով այն մասին, որ Հայաստանի անվտանգության համար կարեւոր է լեգիտիմությունը: Բարդ է ասել, Նիկոլ Փաշինյանն ինքը պատկերացնու՞մ է, որ ինչքան խոսում է լեգիտիմությամբ աննվտանգության մոդելի մասին, այնքան նա ըստ էության ստեղծում է Հայաստանի պետական կենսագործունեության «լեգիտիմության ճգնաժամ» եւ ըստ այդմ դրանով իսկ կամա, թե ակամա գեներացնում Հայաստանի պետականության հանդեպ նորանոր արտաքին հավակնություններ ու վտանգներ: Փաստացի, հրապարակավ եւ պարբերաբար խոսելով «լեգիտիմության» խնդիրների մասին, Նիկոլ Փաշինյանը ըստ էության «ասում» է, որ ներկայիս իրավիճակում հայկական պետականությունն ունի «լեգիտիմ գոյության» հետ կապված խնդիրներ, հետեւաբար դա էլ «նշանակում» է, որ «օբյեկտիվ» են դառնում հայկական ներկայիս պետականության հանդեպ եղած բոլոր արտաքին հավակնությունները, անկախ այն բանից՝ դրանք հրապարակավ դրսեւորվո՞ղ, թե՞ լատենտ հավակնություններ են:

Անկասկած է, որ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված եւ աստիճանաբար առավել խորացած նոր իրավիճակում Հայաստանի առաջ կանգնած են լրջագույն հարցեր, որոնք հրամայական են դարձնում պետականությունը ննոր իրողությունների հանդեպ առավել ադապտացնելու խնդիրը: Սակայն, դա բացառապես ներքին, «խոհանոցային» աշխատանքի հարց է, որի նպատակը պետք է լինի Հայաստանի հանրապետության դիմադրունակության ներուժի վերականգնումը, այլ ոչ թե Հայաստանի հանրապետության պետական կենսագործունեության «լեգիտիմության» հարց բարձրացնելը, ինչը անում են այդ պետականության հակառակորդները: Այն, որ կա պետական արդիականացման, բոլոր ոլորտներում ռեֆորմացիայի, նորարարության, այդ թվում սոցիալ-հոգեբանական վերականգնման եւ այլ խորքային խնդիրներ ու անհրաժեշտություններ, անհերքելի է: Բայց, երբ առաջ է քաշվում «պետականության լեգիտիմության» հարց՝ ինչ փաթեթի ներքո էլ արվի, ապա դա կարող է լուծել ոչ թե արդիականացման, այլ հակառակը՝ ինքնության ճգնաժամի խորացման, արդիականացման հարցում գործնական կարողությունների բացակայության եւ դրանց համար «ալիբիներ» ստեղծելու խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում