Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Ինչպես հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը, Ղազախստանի առաջնորդի զրույցը քահանայապետի հետ տևել է մոտ 20 րոպե:
Տոկաևը Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարին է նվիրել Ղազախստանի Կարակոլ լիճը պատկերող խճանկարը, ինչպես նաև «Խաղաղության թռչուն» փոքրիկ հուշանվերային աշխատանքը: Մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ այս նվերները կոչված են հիշեցնելու 2022 թվականի սեպտեմբերին քահանայապետի այցը Ղազախստան, երբ նա ներկա էր համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարին: