Թուրքական Dunya bulteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Կիպրոսի հարցով խորհրդական Ալեքսանդր Դոուների հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Կիպրոսում տիրող ներկայիս իրավիճակը։ Քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ։
Հիշեցնենք, որ Դավութօղլուն ուղեկցում է «Արաբական գարուն» վերապրած երկրներ մեկնած Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որը այսօր ժամանում է Լիբիա։