Tuesday, 23 04 2024
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել
Վիճել են, որդին դանակով մահացու հարվածել է հոր կրծքավանդակին
Իսկական դաշնակիցը

«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար

Նոր գիտելիքներ և հմտություններ, միջանձնային հարաբերությունների և բիզնես մտածողության ձևավորում, կառավարման հարուստ փորձ և աշխատաշուկայում տեղ գտնելու հնարավորություն. «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի նպատակը նման կերպ երկարաժամկետ ներդրում ունենալն է երիտասարդների մասնագիտացման ու զարգացման գործում: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորն ավելի քան 8 տարի հետևողական է այդ հարցում: Տարբեր բուհերից ընտրված և ծրագրին մասնակցած 22 ուսանող երկու ամսվա ընթացքում կարևոր փորձ է կուտակել վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտներում: Ավարտական հավաստագիրը նրանց համար ոչ թե ուղղակի փաստաթուղթ է, այլ լուրջ փորձառության վկայություն և առավելություն՝ որևէ տեղ աշխատելու ցանկության դեպքում:

«Դուք այսօր Վիվա-ՄՏՍ-ից հեռանում եք հարուստ փորձով, որն անկախ ձեր ընտրած մասնագիտությունից՝ կիրառելի է և արժեքավոր: Այն, ինչ հետագայում պետք է բացահայտեիք աստիճանաբար, ստացել եք կարճ ժամանակում: Կարծում եմ՝ հասցրել եք նկատել, որ կարևոր է կառավարել ոչ միայն ժամանակը, թիմն ու գործընթացները, այլև՝ հույզերը: Եվ որ հաջողում է նա, ով համբերատար է և հաղորդակցվելիս կարևորում է հարգանքն ու ընկերության ստանձնած արժեհամակարգը:

Շնորհավորում եմ բոլորիդ՝ հավատալով, որ այստեղ ստացածը ձեզ համար ամուր հիմք և օրինակ կլինի հետագայում: Վստահ կարող եմ ասել, որ դասընթացն անցած յուրաքանչյուր ուսանող պատրաստ է աշխատաշուկա մտնելու, նկատելի հաջողությունների հասնելու և բարձր արդյունքներ արձանագրելու: Բարի երթ բոլորիդ: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում մեր այն աշխատակիցներին, որոնք ջանք չեն խնայել՝ բազմաթիվ կարևոր հմտությունների ձեռքբերման ճանապարհին ձեզ աջակցելու հարցում»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտներում ներգրավված ուսանողները Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր, այդ թվում՝ մարզային կենտրոններում, բացահայտել են գործընկերային հաղորդակցման նրբությունները, ծանոթացել են միջֆունկցիոնալ փոխհարաբերություններին ու հասկացել թիմային աշխատանքի կարևորությունը: Հատկապես կառավարման ֆակուլտետում սովորող ուսանողները համոզված են՝ ղեկավար լինելու և հաջողելու ճանապարհը պետք է սկսել ցածր օղակներից: Նրանք ձեռք են բերել արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ աշխատակից-ղեկավար, աշխատակից-բաժանորդ, աշխատակից-գործընկեր հարաբերություններում, ուսումնասիրել ընկերության առաջարկած ապրանքատեսակներն ու ծառայությունները և յուրացրել դրանք առաջարկելու ճկունությունն ու մարքեթինգային գործիքները: Փորձով հմտացած երիտասարդներն անհամեմատ ավելի հեշտ կարող են իրենց տեղը գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավելին՝ 6 ուսանող արդեն իսկ աշխատանքի է անցել Վիվա-ՄՏՍ-ում:

Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող: Առաջին փուլի մասնակիցները մասնագիտացել են ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտներում: Երկրորդ փուլի 22 ուսանող հմտացել է Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների աշխատանքներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում