Friday, 12 04 2024
Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կանցկացվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումներ
19:20
ԵՄ խորհուրդը հաստատել է պատժամիջոցների շրջանցման համար քրեական պատիժների սահմանումը
Նարեկ Մալյանը դատապարտվել է ազատազրկման՝ 1 տարի ժամկետով
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԵԽ գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ծրագիրը
Ակադեմիական քաղաքի կառուցումը 1,2 տրիլիոն դրամ կկազմի. Մատենադարանի շենքը չի վաճառվի
Բուհական համակարգի արմատական վերանայումը այլընտրանք չունի. ավելացնելու ենք ֆինանսավորումը
Շվեդիայի պատվիրակությունն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հենակետեր
Սուրեն Պապիկյանը Ավստրալիայի դեսպանի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ԶՈւ բարեփոխումների ընթացքը
18:20
ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում
18:10
Իրանի հյուպատոսության գնդակոծման պատասխանը կլինի տեղին և սահմանափակ․ Աբդոլլահիան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վեց ամիսների ընթացքում պետությանն է վերադարձվել շուրջ 10 մլրդ դրամի գույք
Իրա՞նն էր Ֆրանսիայի դեսպանին «տարել» Սյունիք
«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ձգտում են խաթարել կայունացումը Հարավային Կովկասում». Լավրով
Պուտինը կարող է այցելել Թուրքիա մինչև ապրիլի վերջ
17:30
Չինական բանկերը սկսել են արգելափակել էլեկտրոնիկայի համար Ռուսաստանից վճարումները
17:20
Ոսկու գինը նորացրել է պատմական առավելագույնը
17:10
Հունաստանի վարչապետը Վիլնյուսում հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների սպանության մասին
16:40
Ուկրաինայի պաշտպանության փլուզման վտանգ կա
Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանի բացարձակ իրավազորությունը իր տարածքի վրա
16:24
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը կհեռացնի Վրաստանը եվրոպական ուղուց». Միլլեր
Պետք է ՌԴ-ից կորզել ինչ-որ բան՝ երդմնակալությանը Փաշինյանի մասնակցելու դիմաց
16:09
Իրանը կարող է հարվածել Իսրայելին առաջիկա 24-48 ժամվա ընթացքում
ФСБ-ն առևանգել է երկու հոգու․ պետք է հիասթափեցնեմ վարչապետին
15:45
ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան անցկացրել են ռազմածովային զորավարժություններ ավիակիրի մասնակցությամբ

Բայդենը Կոնգրեսի ղեկավարների հետ հանդիպմանն ընդգծել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու կարևորությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսի ղեկավարների և հանձնաժողովների նախագահների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինային օգնություն տրամադրելու իր դիմումը և ԱՄՆ-ի անգործության դեպքում հնարավոր հետևանքները։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունը։

«Հանդիպման ժամանակ նախագահ Բայդենն ընդգծել է Կոնգրեսի կողմից Ուկրաինային անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելու կարևորությունը, ներառյալ՝ հակաօդային պաշտպանությունը և հրետանին՝ պաշտպանվելու Ռուսաստանի դաժան ներխուժման դեմ: Նախագահը քննարկել է անգործության ռազմավարական հետևանքներն Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար», – գրված է հաղորդագրությունում։

Բայդենը նշել է, որ «Կոնգրեսի կողմից գործողությունների ձեռնարկումը ձախողելը վտանգի տակ է դնում ԱՄՆ ազգային անվտանգությունը, ՆԱՏՕ-ի դաշինքը և ազատ աշխարհի մնացած մասը»:

«Նախագահը Կոնգրեսին կոչ է արել Ուկրաինային աջակցելու համար արագ լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել և ԱՄՆ վճռականության ուժեղ ազդանշան ուղարկել», – հայտնել է Սպիտակ տունը:

ԱՄՆ նախագահը նաև խոսել է սահմանին առկա մարտահրավերների մասին և ընդգծել սահմանին լրացուցիչ ռեսուրսների անհրաժեշտությունը՝ կոչ անելով Կոնգրեսին արագ ընդունել ազգային անվտանգության՝ իր առաջարկած փաթեթը:

Ջո Բայդենը կոնգրեսից խնդրել է 106 միլիարդ դոլար, որը ներառում է մոտ 60 միլիարդ դոլարի տրամադրում Ուկրաինային, 14,5 միլիարդ դոլար՝ Իսրայելին, 14 միլիարդ դոլար՝ սահմանի անվտանգության համար և լրացուցիչ ֆինանսավորում անվտանգության այլ կարիքների համար։

Այդ փաթեթն արդեն մի քանի ամիս է՝ չի հաստատվում Կոնգրեսում։ Հանրապետականներն Ուկրաինային օգնությունը հաստատելու դիմաց պահանջում են ընդլայնել սահմանային անվտանգության միջոցառումները և փոփոխություններ մտցնել միգրացիոն քաղաքականության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում