Եվրամիությունը հույս ունի, որ պաղեստինցիները կհամաձայնեն նրանց կողմից արված այն հայտարարությանհետ, համաձայն որի` ՄԱԿ-ում լիակատար անդամակցության հայտ ներկայացնելու դիմաց Պաղեստինի ինքնավարությունը կստանա ավելի լայն իրավունքներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նոր առաջարկների մշակմամբ զբաղվում է ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը: Խոսքը ոչ թե լիակատար անդամակցության մասին է, այլ ինքնավարության կարգավիճակի բարձրացման:
Հիշեցնենք, որ Պաղեստինի կողմից միակողմանի դիմումը ՄԱԿ-ին`Իսրայելն ու Արևմտյան մի շարք պետություններ մարտահրավեր և վտանգ են համարում մերձավորարևելյան խաղաղ գործընթացի համար: Ինչպես հաղորդում է Haartez-ը` նմանատիպ առաջարկով հաջորդշաբաթ ՄԱԿ-ին է դիմելու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: