«Մեդիամաքս»-ը, վկայակոչելով ԼՂՀ Ազգային Ժողովի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ կոնգրեսմեն, արտաքին կապերի հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Գորվարդ Բերմանն ԱՄՆ այցելած ՀայաստանիԱզգային Ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջխաղացման բացակայությամբ: Կոնգրեսականը բացառել է խնդրի ռազմական լուծումը` ընդգծելով, որ ոչ ոք երբեք թույլ չի տա, որպեսզի Լեռնային Ղարաբաղին իր կամքին հակառակ, ուժով որևիցե որոշում պարտադրվի:
Տեղի է ունեցել նաև պատվիրակության հանդիպումը Կոնգրեսի Հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեի հետ, որի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության, ամերիկա-արցախյան խորհրդարանական կապերի ամրապնդման, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ամենամյա օգնության հետ կապված հարցեր:
Ֆրենկ Փալոնեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումների կապակցությամբ և կրկին հաստատել Կոնգրեսի Հայկական խմբի պատրաստակամությունը` աջակցելու ԼՂՀ-ի անկախության ամրապնդմանը:











































