Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Մի-8 ռազմական ուղղաթիռ է կործանվել, մեկ մարդ զոհվել է: Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 10:55-ին (խմբ․՝ Երևանի ժամանակով 08:55-ին)․ Մի-8 ռազմական ուղղաթիռն ընկել է Ֆրունզե-1 ավիաբազայում։
Իր հերթին Vesti.kg պարբերականը հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ մահացել է, ևս յոթը՝ վիրավորվել։ Թռիչքը եղել է ուսումնավարժական: