Christie’s աճուրդների տանը կվաճառվի մի թխվածքաբլիթ, որը պատրաստվել է 1907 թ. հատուկ իռլանդացի ճանապարհորդ Էռնեստ Շեքլթոնի համար, ով պատրաստվում էր ուղևորվել դեպի հարավային բևեռ: Այս մասին գրում է The Times-ը: Սպասվում է, որ այն կվաճառվի 1700 եվրոյով:
Huntley and Palmers անգլիական ընկերության կողմից պատրաստված թխվածքաբլիթը պարունակում է ածխաթթուների մեծ քանակ, ինչը շատ պետքական է հեռավոր ճամփորդությունների ժամանակ: Պարբերականը նշում է, թե հենց այս թխվածքն է օգնել, որ արշավախումբը սովամահ չլինի հետդարձի ճանապարհին, երբ սպառվել է սննդամթերքը:
Արշավախմբի մասնակիցներից մեկն իր օրագրում գրել էր, որ Շեքլթոնի տված թխվածքն անգնահատելի էր իր համար. «Աստծով եմ երդվում, ես դա երբեք չեմ մոռանա: Այդ թխվածքաբլիթը մի քանի հազար ֆունտից էլ թանկ է»,- գրել է նա:











































