ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում ՀԱԿ-ի այն հայտարարությանը, թե եթե ազատ չարձակեն Առաքելյանին, իրենք այլ լեզվով կխոսեն: Նա ասաց, որ այդ հարցը իրավապահ համակարգը ուսումնասիրում է, սակայն կարծում է, որ երկխոսությունը կշարունակվի` ավելացնելով, որ դա իրեն է թվում:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ներկայացրած 76 պատգամավորների ցուցակին, որտեղ նաև իր անունն է նշված նա ասաց. «Ես 99 թ. մարտ ամսից դուրս եմ եկել բիզնեսից և մինչև հիմա չեմ զբաղվում բիզնեսով: Այն, ինչ սահմանադրության պահանջն է, պետք է բոլորս կատարենք: Բիզնեսով զբաղվում են, իմ որդիները»: Խոսքը մասնավորապես Գյումրու գարեջրի գործարանին է վերաբերում: Սամվել Բալասանյանը նշեց նաև, որ գարեջուր շատ է խմում: Ավելին` հարցրեց, թե ո՞վ չի խմում:
Իսկ այն դիտարկմանը, թե քանի գործընկերների գիտի, որ բիզնեսը գրանցված է զոքանչի կամ մեկ այլ ազգականի անունով, պատասխանեց, որ ոչ ոքի չգիտի: Ավելին` յուրաքանչյուրն իր տեղը պետք է պատասխանի:
Պատասխանելով այն հարցին` միասնական, թե առանձին են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Արամ Սաֆարյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այդ հարցին պատասխան տրվել է, և ներկա պահին ավելացնելու ոչինչ չկա:
Վիքիլիկսյան հրապարակումներին Բալասանյանը կասկածանքով է վերաբերվում: «ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբված կուսակցություն է, և դա շատ լավ է»,- ավելացրեց Արամ Սաֆարյանը:
Արամ Սաֆարյանը միժամանկ նկատեց, որ բանակում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ ևս մտահոգ է, հանդիպել է Պնախարարի հետ և այս խնդիրը պահելու է ուշադրությնակենտրոնում:
Ինչ վերաբերում է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ով ոստիկան ծեծի` հերն անիծելու է, որպես մարդու իրավունքների հանձնաժողովի ներկայացուցիչ նշեց, որ առճակատումների լեզուն ճիշտ չի համարում, և այն ոչ մի լավ տեղ չի տանելու:











































