Saturday, 20 04 2024
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արթուր Բաղդասարյանի հանճարը Գագիկ Ծառուկյանի բանջարին վնաս չէ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում մոտ մեկ ամսից շահագործման կհանձնի իրեն պատկանող կոնյակի գործարանը, որի շինարարությունը սկսել է մոտավորապես 2 տարի առաջ:
Նախնական համաձայնությամբ` ընկերությունը անվանվելու է «Հայաստի Գրուպ»: Արթուր Բաղդասարյանը այդ գործարանի հետ մեծ հույսեր է կապում և իր արտադրությամբ մտադիր է մրցակցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: ԱԽՔ-ը ի սկզբանե խոստովանել է, որ ֆրանսիական «Պեռնո Ռիկարին» իրեն մրցակից չի համարում, որովհետև նրա հետ չի կարող մրցակցել: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու գործարանին` նշել է, որ պատրաստ է մտնել մրցակցության մեջ: Այդ հարցում նրան գումարով աջակցել է Ուկրաինայի հայազգի գործարար Նվեր Մխիթարյանը: Ըստ մեր հավաստի աղբյուրների` հայազգի գործարարին կոնյակի գործարան ստեղծելու գաղափարն ու «դաբրոն» տվել է Արթուր Բաղդասարյանը, իսկ ամբողջ ներդրումը` որպես փոխհատուցում, կատարել է Նվեր Մխիթարյանը: Ինչ վերաբերում է շահույթին, ապա այն հավասարապես կիսվելու է:
Հարկ է նկատել, որ մեր աղբյուրների փոխանցմամբ, Արթուր Բաղդասարյանը անձնական ներդրումների հարցում չափազանց ժլատ է, սակայն կլորիկ գումարների առկայությամբ պատրաստակամորեն ներդնում է իր միտքը, կապերը և հնարավորությունները` ինչպես այս դեպքում: Ի դեպ, բիզնեսի առումով սա Արթուր Բաղդասարյանի և Նվեր Մխիթարյանի առաջին համագործակցությունը չէ: Նրանք Ոսկեվազում նաև մրգի վերամշակման գործարան ունեն: Այդ դեպքում ևս նախաձեռնող կողմը Արթուր Բաղդասարյանն էր, իսկ ներդրողը՝ գործարար Նվեր Մխիթարյանը:
Ինչևէ, թեև մեր աղբյուրները և Ոսկեվազում ապրող բնակիչները հավատացնում են, որ կառուցվող կոնյակի գործարանը պատկանում է Արթուր Բաղդասարյանին, իսկ գումար ներդնողը Նվեր Մխիթարյանն է, սակայն Արթուր Բաղդասարյանը իր շրջապատում հայտարարում է, որ ինքը Նվեր Մխիթարյանին միայն առաջարկել է Հայաստանում ներդրումներ կատարել և աջակցել է այդ հարցում: Ի դեպ, Բաղդասարյանը շատ սերտ հարաբերությունների ունի հանրահայտ գործարարի հետ, ով իր հիմնական գործունեությունը ծավալում է Ուկրաինայում: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ընտրությունների նախաշեմին Մխիթարյանը հսկայական գումարներ է հատկացնում ՕԵԿ-ի ընտրարշավը կազմակերպելու համար: Այս ընտրություններին ևս խոստացել է հսկայական գումարներ տալ ՕԵԿ-ի գետնին հավասարված անունը մի քանի սանտիմետր բարձրացնելու համար: Ասենք, որ մեծահարուստ գործարար Նվեր Մխիթարյանը Ուկրաինայի ամենահայտնի հայերից է, նաև Ռադայի նախկին պատգամավոր է: Նա զբաղվում է շինարարական բիզնեսով և մայրաքաղաքի կենտրոնում էլիտար ու շքեղ բազմաթիվ շենքերի հեղինակ է: Մասնագիտությամբ ինժեներ-շինարար-տեխնոլոգ է:
Ոսկեվազի և հարակից գյուղերի բնակիչները թեև ոգևորված են, որ իրենց համար նոր աշխատատեղեր կբացվեն, բայց միաժամանակ լուրջ մտավախություններ ունեն, որ իրենց որպես էժան աշխատուժ են օգտագործելու: Շատերին այսօր նաև հետաքրքրում է այն հարցը, թե ինչո՞ւ է Արթուր Բաղդասարյանը որոշել կոնյակի գործարան հիմնել ոչ թե մայրաքաղաքում, այլ մարզում: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` պատճառներից մեկն այն է, որ Արագածոտնի մարզում խաղողի բերքատվությունը` թե՛ քանակապես, թե՛ որակապես շատ բարձր է: Դա նշանակում է, որ թե՛ մթերման գործընթացը կհեշտանա, թե՛ ծախսերը կկրճատվեն: Երկրորդ` որ գյուղի բնակիչներին կարելի է որպես էժան աշխատուժ օգտագործել գերշահույթ ապահովելու նպատակով, իսկ շրջակա գյուղերի բնակիչները այլընտրանք չունենալով` ստիպված կաշխատեն տվյալ կոնյակի գործարանում:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանի հետ, որը ՕԵԿ կուսակցության անդամ է և 17 տարի զբաղեցնում է գյուղապետի աթոռը: Նա նշեց, որ կոնյակի գործարանը շահագործման կհանձնվի ամենաշուտը մեկ ամսից: Սակայն միանշանակ չկարողացավ ասել, թե գործարանի բացմամբ քանի աշխատատեղ կստեղծվի: «Չեմ կարող ասել, թե քանի աշխատատեղ կապահովվի, բայց թվում է` 500-700 աշխատատեղ կբացվի: Կոնյակի գործարանի բացումը հիանալի է` ոչ միայն մեր, այլ տարածքաշրջանի համար: Մոտավորապես 15-20 գյուղ աշխատանքով կապահովվեն», – նշեց գյուղապետը: Նա արձագանքելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ գյուղի բնակիչներին որպես էժան աշխատուժ շահագործեն կոնյակի արտադրամասում, ասաց. «Ես ձեզ մի բան ասեմ` հանրապետության ամենաբարձր աշխատավարձն է լինելու: Այդպիսի բան հնարավոր չէ: Ես ասում եմ, որտեղ միջին կա, այստեղ ավելի բարձր է լինելու»: Երբ Հայկ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ են այն խոսակցությունները, որ կոնյակի գործարանը Արթուր Բաղդասարյանինն է, պատասխանեց, որ ոչ ոք իրեն «դալաժիտ» չի անում, թե ումն է: «Բայց ներդրող ունենք` Նվեր Մխիթարյանը` Կիևից: Ես գիտեմ, որ ամբողջ ֆինանսավորումը նրա կողմից է կատարվում», – սահմանափակվեց գյուղապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում