Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Հեղինե Բիշարյանը Wikileaks-ին լուրջ չի վերաբերվում

Այսօր ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հույս հայտնեց, որ կլինի ակտիվ քաղաքական նստաշրջան:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Wikileaks-ի այն տեղեկությանը, որ Ռոբերտ Քոչարյանը գնացել է դեսպանատուն և ասել, թե բանակը որ դեպքում կարող է օգտագործել, Բիշարյանը պատասխանեց, որ Wikileaks լուրջ չի վերաբերվում, որովհետև դրա նյութերը ձեռքից ձեռք անցած են:

Իսկ այն հարցին, թե ՕԵԿ-ը այս նստաշրջանում առաջ տանելո՞ւ է սոցիալական խնդիրների հարցը` դիվիդենտներ շահելու համար, տիկին Բիշարյանը պատասխանեց, որ սոցիալական խնդիրները պետք է լինեն ցանկացած քաղաքական ուժի ուշադրության կենտրոնում, և իրենք բացառություն չեն: Ավելին, ըստ Բիշարյանի, սոցիալական խնդիրներն ինքը կարևորում է` որպես մայր, որպես կին:

Նա նաև նշեց, որ իրենք «մարդակենտրոն» ուժ են: Ինչից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե, որպես մարդակենտրոն ուժ, բանակի դեպքերի հետ կապված հանդիպե՞լ են Սեյրան Օհանյանի հետ:

«Ես ինքս մայր եմ և հասկանում եմ որդեկորույս մայրերին, որոնք երեխային բանակ են ուղարկում և նման խնդրի առաջ են կանգնում: Ես դատապարտում եմ նման երևույթը, և խիստ պատժի պետք է ենթարկվեն այն մարդիկ, ովքեր ձեռք են բարձրացնում իրենց ընկերների վրա»:

Երբ լրագրողը հարցրեց, թե չի՞ կարծում, որ ՕԵԿ-ի վարկանիշն այնքան է ընկած, որ առաջիկա ընտրություններում շանսեր չունի, Բիշարյանը լրագրողին ընդհատեց և ավելացրեց. «Լա՛վ, մի չարչարվի, ես հասկացա` ինչ ես ուզում ասել, դա արդեն ժանգոտված է և դրանից հնության հոտ է գալիս: Արթուր Բաղդասարյանի քայլն էլ, ըստ նրա, կանխեց մարտիմեկյան դեպքերի կրկնությունը: Մարտի մեկի էջը սպիացած վերք է, որ երբեք չի կարող փակվել: Հետևաբար ԵԽԽՎ-ի բանաձևի հետ կապված գործընթացը, նրա խոսքով, ժամանակը ցույց կտա, թե ինչ զարգացում կունենա:

Ինչ վերաբերում է ընտրություններին միասնական գնալու հարցին, Բիշարյանը նշեց, որ իրենք գնացել են առանձին և հաջողություն են ունեցել: Հետևաբար` վաստահ է, որ այս անգամ էլ այդպես է լինելու: Ավելին, իրենց մոլորյալ նախկին կուսակիցները հետ են վերադառնում: Իրենք մարտունակ են և ներքին ռեսուրսներով պատրաստ են գնալ ընտրություններին: Քաղաքականության մեջ, սակայն, «երբեք պետք չէ ասել երբեք»: Բայց համոզված է, որ արտահերթ ընտրություններում այդ տարբերակը չի գործում:

Այն դիտարկմանը, թե ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի մեջ լարվածություն կա, Բիշարյանն արձագանքեց. «Կարո՞ղ ա պատահի` այդպիսի բան կա: Նման ֆիլմ կա չէ՞: Ինչո՞ւ պետք է լինի, յուրաքանչյուրս ունենք մեր տեղը: ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի և ընդդիմադիր մյուս ուժերի հետ ունենք շատ լավ հարաբերություններ»:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀԱԿ-ի այն հայտարարությանը, թե մինչև սեպտեմբերի երեսունն է իշխանություններին ժամանակ տվել, և թե ինչ սրտով էին իրենք ՀԱԿ-ի հետ երկխոսության նստել, պատասխանեց.
«ՕԵԿ-ի սիրտը շատ մեծ է: Եվ ես կարծում եմ, որ առկախված երկխոսությունը պետք է շարունակվի: Ավելին, մեկ անձի խնդիրը չպետք է դառնա խոչընդոտ: Ես վստահ եմ, որ երխոսությունը կշարունակվի»:

Իսկ այն հարցին, թե ՕԵԿ-ը երեք տարի առաջ կարծում էր, որ ընտրությունները կեղծվել են, այսօ՞ր էլ են այդ կարծիքին, Բիշարյանը պատասխանեց. «Այո՛, ես նախագահական ընտրություններից հետո եղել եմ Ազատության հրապարակում: Բառացի ասել եմ, որ ՕԵԿ-ը դիմել է տեղամասեր, որտեղ կան կասկածներ: Ես ասել եմ, որ եթե լինեն աղաղակող խախտումներ, մենք դուրս կգանք փողոց: Բայց քանի որ աղաղակող փաստեր չեն արձանագրվել` դուրս չեկանք փողոց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում