Грузия Online-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 18-25-ը Թբիլիսիում տեղի են ունենալու Eternity-2011 խորագրով համակարգչային աջակցության շտաբային զորավարժությունները։
Զորավարժություններին մասնակցելու են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական կառույցները, ինչպես նաև խողովակաշարերի պաշտպանության համար պատասխանատու կառույցներն ու ընկերությունները։
Նշվում է, որ ամեն տարի այս զորավարժությունները հերթականությամբ անցկացվում են վերոնշյալ երեք երկրներից մեկում։ Զորավարժություններն ուղղված են խողովակաշարերի պաշտպանությանը։
Հիշեցնենք, որ երեք երկրները միմյանց կապող խողովակաշարարերն են «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը (ԲԹՋ, պաշտոնապես բացվել է 2006 թվականի հուլիսի 13-ին) և «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարը (ԲԹԷ, («Հարավկովկասյան», պաշտոնապես բացվել է 2007 թվականի մարտի 25-ին)։











































