Tuesday, 23 04 2024
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ

«Լափեք» մինչև վերջ, որ հետո տեխնիկական օղի խմեք, հանքաքար ուտեք

Շուտով մենք գյուղատնտեսություն չենք ունենա, գյուղացին կդառնա «բոմժ», իսկ գործարարներն էլ մրգի ու բանջարեղենի փոխարեն, հաստոցներ ու հանքաքար կուտեն:
Նման եզրահանգման ես գալիս` հետևելով կառավարության որդեգրած քայլերին. նախ գյուղացուն խեղդում են հողի ու ջրի հարկերի տակ, ջրօգտագործող ընկերությունները ջուր չեն տալիս նրան կամ տալիս են, բայց ոչ ժամանակին` պարտքերի մասին ինչ-որ պատճառաբանություններ բերելով, իսկ երբ գյուղացին, նրանցից հույսը կտրելով, արտեզյան հոր բացելու և հողը ջրելու նպատակով գնում է սեփական միջոցների զոհողությունների` վարկ վերցնելով կամ պարտք անելով, կառավարությունը որոշում է արտեզյան հորերի վրա վերահսկողություն սահմանել: Եվ այս ամենը բերում է նրան, որ գյուղացին ի վերջո չի մշակում կառավարության գործուն ջանքերով իրեն վնաս տվող հողը: Կառավարության հաջորդ քայլն էլ այն է լինում, որ սկսում է գյուղացիների ձեռքից գյուղատնտեսական նշանակության հողերը վերցնել և դրանց կատեգորիաները փոխելով` որոշ իշխանավորների բիզնեսին զարկ տալ: Բացեք կառավարության օրակարգերը և կտեսնեք, որ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը` ամեն անգամ հողերի կատեգորիաները փոխելու մեկ «դաստա» նախագծերը թևի տակ ներկայանում է կառավարության նիստի: Օրինակ` երեկվա նիստի օրակարգում Վ.Տերտերյանը միջնորդում էր Արարատի մարզի Հայանիստի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` «Մխչյան ֆիշ ֆուդ» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող 0.38 հա վարելահողը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` պահեստարանների կառուցման համար: Ի դեպ, «Մխչյան ֆիշ ֆուդը»` որպես հարկատու, գրանցված է Մխչյան գյուղում, և դրա անունը կապվում է մխչյանցի մկան հետ, իսկ կոնկրետ Հայանիստի տարածքում, մեր աղբյուրի փոխանցմամբ, նման անվանումով ընկերության մասին տեղյակ չեն: Հայանիստում ձկնաբիզնեսով է զբաղվում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչության 4-րդ բաժնի պետ Գագիկ Բադալյանը:
Անցնելով առաջ` նշենք, որ նույն Վ.Տերտերյանի հեղինակած մեկ այլ նախագծով առաջարկվում է Գեղարքունիքի մարզի Ծակքարի գյուղական համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 0.297 հա փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա: Այս դեպքում փոփոխությունը պայմանավորված է Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով գործող ենթակայանի տեղափոխման անհրաժեշտությամբ: Որքան էլ հիմնավորումները ճշմարտանման են թվում, այդուհանդերձ «սեփական բիզնեսի» հոտ է գալիս, քանի որ սեփական էլեկտրակայանների և ՀԷԿ-երի հիմնումը կարծես թե «մոդա» է դարձել: Մեր տեղեկություններով, դրանից անմասն չի մնացել նաև «Ժառանգություն» խմբակցության ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի ամուսինը` Միքայել Արամյանը, ով նման ձեռնարկ է սկսել Լոռու մարզի Վանաձորամերձ` Տանձուտ գետի հատվածում: Մեկ այլ նախագծով Տերտերյան Վաչեն առաջարկում է Լոռու մարզի Ախթալայի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականությունը հանդիսացող անտառային հողերից մեկ հեկտար թփուտ փոխադրել հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` գերեզմանատան ընդարձակման համար: Ի դեպ, գերեզմանատեղերի տրամադրումը ևս եկամտաբեր գործ է, ինչից մի անգամ նույնիսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր զարմացել. մի հայտնի մարդու հուղարկավորության ժամանակ իմացել էր, որ տեղի համար 2000 դոլար են ուզել: Այդպես էլ մի անգամ մենք զարմացանք, երբ իմացանք, որ Կարմիր բլուրի գերեզմանատան մոտակայքում գտնվող նախկին հիմնարկի տարածքը ինչ-որ մեկը սեփականացրել է, վերածել գերեզմանոցի և ամեն մի տարածքի համար 2000 դոլարից պակաս չի վերցնում: Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքում ևս նախատեսվում է քաղաքացիների սեփականություն հանդիսացող 0.5134 հա հողեր փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 0.4079 հա` հասարակական կառուցապատման համար, որից 0.273 հա` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, 0.1349 հա` գյուղնշանակության բազմամյա տնկարկի, 0.1055 հա` բնակելի կառուցապատման համար: Մեկ այլ որոշման նախագծով էլ նախատեսվում է Լոռու մարզի Ալավերդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղնշանակության հողերից 4.6 հա փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` աղբավայրի համար: Իմիջիայլոց, հետաքրքիր է, որ աղբավայրի ընդլայնման նախագիծը նույնիսկ համաձայնեցրել են մշակույթի նախարարության հետ` հավանաբար աղբակուտակման և աղբամշակման ճիշտ կուլտուրա ձևավորելու համար:
Ինչ վերաբերում է արտեզյան հորերի խնդրին, որի կապակցությամբ Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գևորգյանը օրերս եղել էր Արարատյան դաշտավայրում և ծանոթացել «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան»-ի ծրագրերի շրջանակում իրականացվող արտեզյան 44 հորերի վերազինման աշխատանքներին` ջրաչափիչ սարքավորումների և փականային համակարգերի տեղադրմանը, ապա դրանցից ավարտվել են միայն 24 հորի աշխատանքները: Բանն այն է, որ Արարատյան դաշտավայրի բնակչությունը դժգոհում է տարեցտարի նվազող ստորգետնյա ջրերի ծավալներից, և գյուղացին չի կարողանում ոչ միայն իր հողատարածքները ոռոգել, այլ նաև խմելու ջուր ունենալ` դրանում հիմնականում մեղադրելով Արարատյան դաշտավայրում ձկնաբուծարաններ ունեցող իշխանավորներին, որոնք արտեզյան` ապօրինի և գուցե ոչ ապօրինի բացված հորերի միջոցով, առանց ջրաչափերի ստորգետնյա ջրերի մեծ պաշար են սպառում և տարածաշրջանի բնակչությանը զրկում ջրից: Օրինակ` Հայանիստ գյուղի կեսն արդեն խմելու ջուր չունի, իսկ գյուղնշանակության 528 հա հողից ընդամենը 8 հա-ն է ոռոգվում: Փոխարենը, այստեղ 4 ձկնաբուծարան կա, Հովտաշատում` 32: Արարատյան դաշտավայրի Սիս գյուղում է գտնվում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկի) ձկնաբուծարանը` մոտ 70 ավազանով, 7-8 հորատանցքերով, որոնցից որոշները` մեկ վայրկյանում 300-400 լ ջուր են տալիս: Սայաթ-Նովա գյուղում է գտնվում նաև խորհրդարանական խնամիներ, խորհրդարանից դուրս` գործընկերներ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համատեղ հսկայական ձկնաբուծարանը: Եվ, իհարկե, կառավարության որոշումը` արտեզյան հորերը վերահսկելու վերաբերյալ, մի կողմից անհրաժեշտ քայլ է, եթե հորերի շահագործման մեխանիզմը օրենքի դաշտում գործի և վերահսկողությունն էլ արդյունավետ լինի. այդ դեպքում գործարարները գուցե չհամարձակվեն մեծ ծախսեր պահանջող հորեր բացել, իսկ բնապահպանության նախարարությունն էլ հորեր բացելու և շահագործելու թույլտվություն տալուց առաջ կպարզեր ստորջրյա պաշարները բավարա՞ր են, թե՞ ոչ: Բայց մյուս կողմից` տուժողը կրկին գյուղացին է լինելու, ով վարկ է վերցրել` մի քանի տասնյակ մետր արտեզյան հոր փորել` գոնե օրվա ապրուստը ստանալու համար: Այժմ նրանցից շատերին գուցե տուգանեն:
Հ.Գ. Մեկ-մեկ զարմանում եմ, որ հայրենի շատ իշխանավորների ախորժակը երբեք չի փակվում, և թերևս արժե զգուշացնել նրանց` գյուղացիներին հողից զրկելով, վաղը ստիպված եք լինելու տեխնիկական օղիով ախորժակ բացել` մրգի փոխարեն, հանքաքար ուտելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում